Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Սինթետիկ նյութեր

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Plastic spoon n Laundry detergent n Washing powder in white.jpg
Tualetsapo.jpg

Զանազան իրեր պատրաստելու համար անհրաժեշտ հումքը մարդը վերցնում էր բնությունից: Տարեցտարի ավելի ու ավելի շատ քար, մետաղ,փայտ, կաուչուկ էր պահանջվում: Բայց բնության պահեստարանների պաշարներն արագորեն պակասում էին: Զանգվածային անտառահատումների հետեվանքով վատանում էր կլիման, ծանծաղում էին գետերը, տեղի էին ունենում բնության հավասարակշռության այլ խախտումներ: Անհրաժեշտ էր ստեղծել այնպիսի արհեստական նյութեր, որոնք կարողանային հաջողությամբ փոխարինել բնական նյութերին: Պահանջվոցին նաև բնության մեջ բնավ չհանդիպող նյութեր: Ինքնաթիռաշինարարներին հարկավոր էր զրահից էլ ամուր թափանցիկ նյութ, հրթիռների կոնստրոկկտորներին՝ և՛ շատ բարձր, և՛ շատ ցածր ջերմաստիճաններին հավասարապես լավ դիմացող նյութեր, նավաշինարարներին՝ ամենաթեթև ու գերամուր նյութեր: Այդ նյութերի որոնմամբ սկսեցին զբաղվել գիտնական քիմիկոսները:

Ամեն մի բույսի մեջ տեղի են ունենում զարմանալի փոխակերպումներ: Բույսերն օդից ու հողից վերցնում են պարզ նյութեր և դրանցից սովորեցին բազմաթիվ պարզ նյութերի մոլեկուլներից, ինչպես աղյուսիկներից, նոր նյութեր «կառուցել»:

«Շինարարությունը» տարվում է բոլոր կանոններով: Նոր նյութը նախ նախագծում են, որոշում նրա ապագա հատկությունները: Հետո ընտրում են այն հումքնյութը, որից կարելի է ստեղծել նախագծվածը: Եվ, վերջապես, քիմիական ռեակցիաների օգնությամբ ստանում են հումքնյութը:

Ռեակցիայի ժամանակ պարզ մոլեկուլները միանում են և առաջացնում բարդ մոլեկուլներ: Նման միացոումը քիմոկոսներն անվանում են «սինթեզ»: Իսկ սինթեզի հետևանքով ստացվող նյութերը կոչվում են սինթետիկ նյութեր: Միանման աղյուսիկներից կարելի է կառուցել տարբեր տներ: Պարզ մոլեկուլներից կարելի է կառուցել բնության մեջ անհայտ անհամար բարդ նյութեր:

Մեր մոլորակը գոյություն ունի միլիարդավոր տարիներ: Այդ ընթացքում բնությունն ստեղծել է ընդամենը մի քանի տեսակի մանրաթել և ընդամենը մի տեսակի առանձգական նյութ՝ կաուչուկ: Մի քանի տասնամյակի ընթացքում քիմիկոսներն ստեղծեցին տասնյակ տեսակի սինթետիկ մանրաթելեր և 50 տեսակի սինթետիկ կաուչուկ: Ներկերը, պլաասմասսաները, ռետինը, դղանյութերը, սինթետիկ մորթիներն ու մանրաթելերը՝ բոլորը սինթետիկ նյութեր են: