Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Սարդ

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Սարդեր

Սարդերը փոքր կենդանիներ են, որոնք նման են միջատներին։ Սարդերը հեշտ է տարբերել միջատներից այն փաստով, որ նրանց մարմինը կազմված է երկու մասից (ի տաբերություն երեքի), և նրանք ունեն 4 զույգ ոտք, իսկ միջատները ունեն երեք զույգ ոտք։ Սարդերը երբեք չեն ունենում թևեր։ Նրանք ունեն ութ աչք և ութ ոտք։

Աշխարհում կան 40,000 տարբեր տեսակի սարդեր։ Բոլորը թունավոր և մսակեր են, բացի մի տեսակից, որը կոչվում է Bagheera kiplingi և սնվում է միայն բույսերով։ Ամենափոքր սարդը մոտ գնդասեղի չափ է, իսկ ամենամեծ սարդը մարդու բռունցքի չափ է, կարող է հասնել 28 սմ ոտնաչափի։ Սարդեր է արտադրում են մետաքս։ Սարդերի մեծամասնությունը օգտագործում է այդ մետաքսը սարդոստայն սարքելու համար, որով բռնում են իրենց որսը, օրինակ փոքր թռչող միջատներ, ինչպես ճանճերը և կրետները։