Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Սարգիս Բազինյան

Vikidia-ից
Jump to navigation Jump to search

Սարգիս Արայիկի Բազինյան ծնվել է 1987 հուլիսի 27-ին Երևանում, մասնավոր անվտանգության ոլորտի փորձագետ, Կրավ Մագայի միջազգային կարգի էքսպերտ, Անվտանգության միջազգային Հատուկ Ակադեմիայի համահիմնադիր և փոխտնօրեն, Հայաստանի մարտարվեստների և Կրավ Մագայի ֆեդերացիայի հիմնադիր, Կրավ Մագայի գլխավոր ինստրուկտոր:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Երևանում: 7 տարեկան հասակից զբաղվել է քիք բոքսինգով և թայ բոքսինգով: 1996-2003 և 2005-2009 թթ. ճանաչվել է քիք-բոքսինգի Հայաստանի չեմպիոն, 1999-2001 թթ. թայ-բոքսինգի Հայաստանի չեմպիոն, 2000-2002 ուշու-սանդայի Հայաստանի չեմպիոն, 2000 թթ ֆուլ կոնտակտ կարատե-դո Հայաստանի չեմպիոն, 2004 թ. ձեռնամարտի Հայաստանի չեմպիոն, 1998թ. WAKO վարկածով քիք-բոքսինգի աշխարհի չեմպիոն, 2003 թ. թայ-բոքսինգի աշխարհի չեմպիոն, 2007 թ. քիք բոքսինգի Եվրոպայի չեմպիոն, 2007 թ. WPKA վարկածով աշխարհի չեմպիոն: