Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Սան Մարինո

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Flag of San Marino.svg

Սան Մարինո, պաշտոնական անվանումը՝ Սան Մարինոյի Հանրապետություն, երկիր Եվրոպայում։ Սան Մարինոն հայտնի է որպես խաղաղ հանրապետություն։ Այս փոքր պետությունը ամբողջապես շրջապատված է Իտալիայով, գտնվում է իտալական թերակղզու հյուսիսարևելյան մասում Ապենինյան լեռներում։ Տարածքը կազմում է 61 կմ², բնակչությունը կազմում է ավելի քան 30000 մարդ։ Մայրաքաղաքը Սան Մարինոն է, երկրի ամենամեծ քաղաքը Դոգանան է, որն ունի մոտավորապես 7000 բնակչություն։ Սան Մարինոն Եվրախորհրդի երկրների անդամների մեջ բնակչության թվով ամենափոքրն է։ Սան Մարինոն պնդում է որ ամենահին գոյատևող ինքնիշխան պետությունն ու սահմանադրական հանրապետությունն է, որի տարածքում 301 թվականի սեպտեմբերի 3-ին հիմնադրվել է վանական համայնք Մարինոյի կողմից։ Երկրի տնտեսությունը հենվում է ֆինանսական, արդյունաբերության ծառայությունների և զբոսաշրջության վրա։ Սան Մարինոն ամենահարուստ երկրներից է աշխարհում համախառն ներքին արդյունքի առումով։ Երկիրն ունի ամենացածր գործազրկության տեմպերը Եվրոպայում:

Ավանդույթի համաձայն` Սուրբ Մարինոն թողել է այսօրվա Խորվաթիայի կազմի մեջ գտնվող Արբա կղզին և իր ընկերոջ Լեոյի հետ գնացել Ռիմինի քաղաք, որպես քարտաշ-որմնադիր։ Հետո խուսափելով իր հանդեպ իրականացվող քրիստոնեական հալածանքներից՝ փախել է մոտակա Մոնտե Տիտանո լեռը, որտեղ կառուցել է մի փոքրիկ եկեղեցի և հիմանդրել այսօրվա Սան Մարինոն։ Հիմնադրման պաշտոնական ամսաթիվը 301 թվականի սեպտեմբերի 3-ն է։ 5-րդ դարում երկիրն աղքատ էր և հազիվ էր կարողանում պահպանել իր անկախությունը ընդհատումներով։ 1631 թվականին նրա անկախությունը ճանաչեց Հռոմի պապը։ Երբ Ֆրանսիան ղեկավարում էր Նապոլեոն Բոնապարտը, երկիրը կանգնած էր ազատությունը կորցնելու վտանգի առաջ, սակայն Անտոնիո Օնոֆրի շնորհիվ հաջողվում է բարեկամություն ձեռք բերել Նապոլեոնի հետ։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին, երբ Իտալիան պատերազմ հայտարացեց Ավստրո-Հունգարիայի դեմ, Սան Մարինոն չեզոքություն պահպանեց այդ ամենից։

Սան Մարինոն ամբողջությամբ բաղկացած է լեռնոտ տեղանքից։ Երկրի ամենաբարձր կետը Մոնտե Տիտանո լեռն է՝ ծովի մակարդակից 749մ բարձրության վրա։