Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Ռուբիկի խորանարդ

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Rubix cube.jpg
Տարբեր տեսակի ռուբիկ-կուբիկներ

Ռուբիկի խորանարդ(երբեմն Ռուբիկ-կուբիկ) եռաչափ մեխանիկական գլուխկոտրուկ-խուրանարդ, որն ստեղծվել է 1974 թվականին՝ հունգարացի քանդակագործ և ճարտարապետության դոկտոր-պրոֆեսոր Էռնյո Ռուբիկի կողմից։

Սկզբնական շրջանում խորանարդը կոչվել է կախարդական խորանարդ (հունգ.՝ Bűvös kocka)։ 1980 թ.-ին Ռուբիկի կողմից ստանալով արտոնագիր՝ ամերիկյան Ideal Toy Company խաղալիքներ պատրաստող ձեռնարկությունը ձեռնամուխ է լինում ռուբիկ-կուբիկներ արտադրելու գործընթացին, իսկ որոշ ժամանակ անց խաղալիքը Գերմանիայում մրցանակ է շահում (տարվա լավագույն գերմանական խաղ)։ 2009 թվականի հունվարի դրությամբ աշխարհում վաճառվել են 350 միլիոն օրինակ Ռուբիկի խորանարդներ, ինչի համար էլ այն դարձել է համար մեկ խճանկարային խաղը և, ընդհանրապես՝ համար 1 խաղալիքն աշխարհում։

Դասական ռուբիկ-կուբիկների դեպքում խորանարդի յուրաքանչյուր նիստ բաղկացած է թվով 9 հավասար քառակուսիներից, որոնք հավասարապես կրում են խորանարդի 6 գույները (սովորաբար՝ սպիտակ, կարմիր, կապույտ, նարնջագույն, կանաչ և դեղին)։ Մեխանիզմն այնպիսին է, որ հնարավոր է խորանարդի բոլոր երեսները հանգիստ կերպով պտտեցնել։ Խաղն ավարտելու (հաղթելու) համար պետք է այնպես անել, որ խորանարդի յուրաքանչյուր երես ունենա համասեռ գույն։