Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Ռոմանոս Մելիքյան

Vikidia-ից
Jump to navigation Jump to search

Ռոմանոս Մելիքյան, Երաժշտագետ, դաշնակահար, ուսուցիչ, խմբավար և մանկավարժ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոմանոս Մելիքյանը ծնվել է Ռուսական կայսրության Դաղստանի Ղզլար քաղաքում։ Նախնական կրթությունը ստացել է տեղի ծխական դպրոցում։ 1900 թվականին ստանձնել է Նոր Նախիջևանի Սուրբ Գևորգ եկեղեցու երգչախմբի ղեկավարի պաշտոնը։ Աշխատանքը երգչախմբի հետ Մելիքյանի համար մի դպրոց էր, որը մեծ դեր խաղաց Մելիքյանի հետագա կյանքում: Դպրոցն ավարտելուց հետո, ընդունվել է Ռոստովի երաժշտական ուսումնարան։ Ուսումնառության տարիներին ստեղծագործական աոաջին փորձերն է անում, մշակում է ժողովրդական երգեր ու շարականներ: 1905 թվականին նա մեկնում է Մոսկվա և մեկ տարի մասնավոր դասեր ստանալուց հետո ընդունվում ժողովրդական կոնսերվատորիա: Մոսկվայի երաժշտական կյանքը մեծ դեր խաղացին նրա գեղարվեստական ճաշակի ձևավորման գործում:

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վատառողջությունը մի կողմից, նյութական ծանր վիճակը՝ մյուս, Մելիքյանին ստիպում են անավարտ թողնել ուսումը և վերադառնալ Նոր Նախիջևան, ապա տեղափոխվել Թիֆլիս՝ արևելահայության մշակութային խոշոր կենտրոն, ուր նա Հովնանյան դպրոցում աշխատում է որպես երաժշտության ուսուցիչ: Երաժշտական-հասարակական գործունեության այս բուռն տարիներին Մելիքյանը շարունակել է իր ստեղծագործական աշխատանքը: Վերջապես հղկում ու հրատարակության է հանձնում «Զմրուխտի» երգաշարը, ավարտում է «Զառ-վառ» երգաշարը, հրատարակում երկու ժողովածու՝ «Մանկական երգեր» և «Պիոներական երգերը»: 1935 թվականի մարտի 30-ին Թիֆլիսում կտրվեց կոմպոզիտորի կյանքի թելը: Նա ապրեց ոչ երկար, բայց հագեցած, գեղեցիկ կյանքով: