Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Ռնգեղջյուրներ

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Rhino 2 (4506423770).jpg

Ռնգեղջյուրները խոշոր կենդանիներ են։ Հայտնի է ռնգեղջյուրների 3 սեռի 5 տեսակ։ Կար ժամանակ երբ այս կենդանիները ապրում էին ամենուրեք, բայց այժմ հանդիպում են միայն Աֆրիկայում և Ասիայում։ Բնակվում են արևադարձային անտառներում, ճահիճներում։

Մարմնի երկարությունը 2,5-4 մ է, զանգվածը մինչև 3 տոննա։ Մաշկը հաստ է։ Պարանոցը կարճ է, մեջքը՝ կորացած, ոտքերը՝ կարճ։ Լսողությունը և հոտառությունը լավ են զարգացած, իսկ տեսողությունը թույլ է։ Ցերեկը քնում են, իսկ գիշերը դուրս են գալիս սնվելու։ Սնվում են խոտաբույսերով և թփերի տերևներով։

Ռնգեղջյուրի միսն օգտագործում են սննդի մեջ։ Եղջյուրներն ունեն բուժիչ հատկություններ։

Հղիությունը տևում է 17-18 ամիս, ունենում է մեկ ձագ՝ մոտ 25 կգ քաշով։