Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Ռաֆայել Իսրայելյան

Vikidia-ից
Jump to navigation Jump to search

1934 թ. Լենինգրադում Համառուսաստանյան գեղարվեստի ակադեմիայի ճարտարապետական բաժնի դիպլոմային աշխատանքներից մեկը գրավեց դասախոսների ուշադրությունը։ Բացի այն, որ նախագիծն ինքնին հետաքրքհակումներն ուրիշ էին։ Նա ձգտում էր դեպի արվեստ և մասնավորապես ճարտարապետություն։ Շուտով Իսրայելյանը ընդունվում է Վրաստանի գեղարվեստի ակադեմիայի ճարտարապետական բաժինը, իսկ երկու տարի անց տեղափոխվում Լենինգրադ... Համառուսաստանյան գեղարվեստի ակադեմիան ու նրա ճարտարապետական վարպետության կատարելագործման դասընթացները գերազանց ավարտելուց հետո 1936 թ. երիտասարդ ճարտարապետը տեղափոխվում է Երևան և նվիրվում իր սիրած աշխատանքին, հարազատ հանրապետությունը շենացնելու, կառուցելու գործին։ Ստեղծագործական գործունեության առաջին տարիներին, համագործակցելով ճարտարապետ Գևորգ Քոչարի հետ, Իսրայելյանը ձեռնարկեց «Արարատ» տրեստի Երևանի գինու գործարանի պահեստարանի նախագծումն ու կառուցումը։ Ճակատով դեպի Հրազդանի ձորը նայող այդ բազալտակերտ կառույցն, ասես, դարձել է ժայռերի շարունակությունը։ Այսպիսի մոտեցումը՝ կառույցը ներդաշնակել, ձուլել բնությանը, հայ ճարտարապետության ամենաբնորոշ հատկանիշներից է։ Իսրայելյանն իր ստեղծագործական ողջ կյանքում հավատարիմ մնաց այդ սկզբունքին՝ հարազատ մնալ բնությանը և չխաթարել այն։ Դրա փայլուն ապացույցներից մեկն էլ Հրազդանի ջրանցույց-կամուրջն է, որը ձորի երկու ժայռապատ ափերը կապող ուլունքաշար լինի կարծես։ Երևանի այդ հատվածում ձորի երկայնքով անցնող գողտրիկ փողոցն այսօր կրում է Իսրայելյանի անունը։ Հետագա տարիներին Իսրայելյանը խորապես ուսումնասիրեց ու չափագրեց հայ ճարտարապետության բազմաթիվ հուշարձաններ։ Նա եղավ աղբյուր-հուշարձաններ հիմնելու մեր հնամենի ավանդույթը վերակենդանացնողներից մեկը։ Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակին նվիրված առաջին աղբյուր-հուշարձանը կառուցվել է նրա նախագծով` 1942 թ., Փարաքար գյուղում։ Պատերազմում սովետական ժողովրդի տարած հաղթանակի պատվին Երևանի Հաղթանակի զբոսայգում կանգնեցվեց մոնումենտ, որի վեհաշուք պատվանդանի հեղինակը Իսրայելյանն է։ Պատվանդանի մեջ, որն այսօր պսակված է քանդակագործ Արա Հարությունյանի «Մայր Հայաստան» արձանով, ամփոփված է «Հայ ժողովուրդը Հայրենական մեծ պատերազմում» թանգարանը։ Այդ աշխատանքի համար Իսրայելյանին շնորհվել է ՍՍՀՄ պետական մրցանակ։ Հազիվ թե գտնվի մեր հանրապետություն ժամանած որևէ հյուր կամ զբոսաշըրջիկ, որ չայցելի Սարդարապատի հերոսամարտին նվիրված հոյակապ հուշահամալիրը՝ ստեղծված Ռ. Իսրայելյանի նախագծով ու անմիջական ղեկավարությամբ։ Սա նոր խոսք է հուշարձանային շինարարության մեջ՝ սերտորեն կապված ազգային ձևերի ու խորհրդանիշների հետ։ ... Պահապան ցուլերը ձևավորել են համալիրի մուտքը, որոնց առանցքով վեր է խոյանում մոտ 30-մետրանոց զանգաշտարակը։ Ծառուղու երկայնքով կանգնած քարակոփ արծիվները խորհրդանշում են հայրենի հողի համարիր էր ու ինքնատիպ, նրա վերևում նկարված էր մի մեծ արևածաղիկ և հայերեն գրված էր. «Ջան Հայաստան, ջան արև, ջան Ղարաբաղ, ջան սարեր»։ Դա ապագա տաղանդավոր ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի նախագիծն էր։ Ռ. Իսրայելյանը ծնվել է Թիֆլիսում (Թբիլիսիում), ղարաբաղցի ուսուցիչների ընտանիքում։ Նա ավարտում է տեղի հայկական դպրոցը և ապա սովորում երկաթուղային տեխնիկումում։ Սակայն նրա մարտնչող ժողովրդի ոգին։ Ծառուղին ավարտվում է կոր պատով, որի վրա բարձրաքանդակի ձևով պատկերված է բարու հաղթանակը չարի նկատմամբ։ Քիչ այն կողմ, փոքր բարձունքի վրա տեղավորված է սովետահայ ճարտարապետության ամենանշանակալից գործերից մեկը՝ Հայաստանի ազգագրության թանգարանի շենքը, որի շինարարությունը ճարտարապետի նախագծով ավարտվեց արդեն նրա մահից հետո։ Իսրայելյանի նախագծերով են կառուցվել այնպիսի հրաշալի կոթողներ, ինչպես հայ ժողովրդի վերածնունդը խորհրդանշող հուշարձանը Ապարանում, մուսալեռցիների հերոսամարտին նվիրված հուշարձանը Մուսալեռ ավանում և այլն։ Իսրայելյանը միշտ լավատես էր, սիրահարված հայրենի հողին ու բնությանը։ Անչափ սիրում էր մանուկներին, նրանց համար գրում գողտրիկ պատմվածքներ, որոնցից մի քանիսը հրատարակվել են «Իմ մորուքի պատմությունը» խորագիրը կրող գրքում։ Վառ անհատականությամբ օժտված ճարտարապետն աշխատում էր ինքնամոռաց, անմնացորդ նվիրումով։ Հանրապետության շատ վայրերում կարելի է տեսնել նրա մեծ ու փոքր սքանչելի գործերը՝ բնակելի ու հասարակական շենքեր, հուշարձաններ, աղբյուր-հուշարձաններ, հանգստի տներ ու արդյունաբերական կառույցներ։ Այդ բազմաթիվ գործերի մեջ կա մեկը, որը, թեև չափերով փոքր, բայց, թերևս, վարպետի ամենասիրած ու փայփայած կոթողն էր։ Դա «Մասսի տաճարն» է Գառնի տանող ճանապարհի վրա։ Ինքն այդպես էր կոչել քարակոփ կամարը ոչ մեծ բլրի վրա, որտեղից անկրկնելի տեսարան է բացվում դեպի Մասիսն ու Արարատյան դաշտը։ Կամարով մեկ փորագրված են Ե. Չարենցի հայտնի խոսքերը. «Աշխա՛րհ անցիր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա, ինչպես անհաս փառքի ճամփա` ես իմ Մասիս սարն եմ սիրում»։ Ժողովուրդը գեղեցիկ լեգենդ հյուսեց՝ կապելով կամարը բանաստեղծի անվան հետ, ու կոչեց «Չարենցի կամար»։ Ըստ արժանվույն բարձր է գնահատվել Ռաֆայել Իսրայելյանի մեծ վաստակը. 1970 թ. նրան շնորհվեց ՍՍՀՄ ժողովրդական ճարտարապետի պատվավոր կոչում: