Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Ջրօգտագործում

Vikidia-ից
Jump to navigation Jump to search

Ջրօգտագործում, ջրաղբյուրներից տարբեր նպատակներով՝ խմելու, կենցաղային, բուժական, արդյունավբերական, էներգետիկ, գյուղատնտեսական, տրանսպորտային, ձկնատնտեսական, ռեկրեացիայի և այլ կարիքների համար ջրային պաշարների օգտագործումը:

Ջրօգտագործումը լինում է ընդհանուր և հատուկ: Ընդհանուր ջրօգտագործումն իրագործվում է առանց կառուցվածքների կամ տեխնիկական միջոցների կիրառման, հատուկը՝ նշված միջոցների կիրառմամբ: Ջրային օբյեկտներն շահագործման են հանձնվում առաջին հերթին բնակչության խմելու և կենցաղային կարիքները բավարարելու համար:

ՀՀ-ում ջրօգտագործման բաշխվածությունն ըստ մարզերի խիստ անհամաչափ է. Արմավիրում՝ մոտ 600 մլն մ³, Լոռիում, Տավուշում, Գեղարքունիքում, Վայոց ձորում՝ 5-15 մլն մ³:

Ջրօգտագործում կարգավորվում է ՀՀ ջրային օրենսգրքով (2002):