Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Ջիմ Քերրի

Vikidia-ից
Jump to navigation Jump to search

Կանադացի դերասան, կատակերգու Ջիմ Քերրին ծնվել է 1962թ. հունվարի 17-ին: Հայտնի լինելով իր բարձր էներգետիկ կատարումներով` նա բնութագրվել է որպես Հոլիվուդի ամենամեծ աստղերից մեկը։ Քերրիի առաջին գլխավոր դերը եղել է Մարկ Քենդալլի դերը «Մի անգամ կծվածը» ֆիլմում (1985 թ.): Նա ձեռք բերեց ճանաչում, երբ 1990 թվականին նկարահանվեց կրկնվող դերում «Կենդանի Գույն» սկետչ կինոկատակերգությունում։ Իր առաջին գլխավոր դերերը մեծ կինոարտադրությունում խաղացել է «Էյս Վենտուրա: Ընտանի կենդանիների խուզարկուն» (1994 թ.), «Հիմարը և ավելի հիմարը» (1994 թ.), «Դիմակը» (1994 թ.) և «Էյս Վենտուրա 2։ Երբ կանչում է բնությունը» (1995 թ.) ֆիլմերում։

Նա տնային տնտեսուհի Կեթրինի և երաժիշտ ու հաշվապահ Պերսի Քերրիի որդին է։ Նա ուներ մեծ եղբայր՝ Ջոնը և 2 քույր՝ Պատրիսիան և Ռիտան: 
Քերրիին շուտով նկատում է կոմիկ դերասան Ռոդնի Դանգերֆիլդը, ով երիտասարդ կոմիկին առաջարկում է համաձայնագիր ստորագրել և սկսել իր շրջագայությունները։ Ի վերջո Դագերֆիլդը Քերրիին տանում է Լաս Վեգաս։ Շուտով Քերրին որոշում է տեղափոխվել Հոլիվուդ, որտեղ նա սկսում է հանդես գալ «Կատակերգության պահեստ» շոուում և 1982 թվականին հայտնվում է հեռուստատեսային «Իմպրովիզացիայի երեկո» ստենդ ափ շոուում։ 
Քերրին չզգաց իսկական աստղային փառքը, մինչև չխաղաց գլխավոր դեր «Էյս Վենտուրա: Ընտանի կենդանիների խուզարկուն» կատակերգությունում, որը ցուցադրվեց «Կենդանի գույնը» շոուի ավարտից ընդամենը մի քանի ամիս առաջ։ Չնայած նա համաձայնեց խաղալ գլխավոր դեր, Քերրին ցանկություն հայտնեց կատարել դերը միայն այն դեպքում, եթե թույլ տան ֆիլմի սցենարը հարմարեցնել իր պատկերացրածին։ Ֆիլմը անտեսվեց քննադատների կողմից, բայց դարձավ միջազգային հիթ և դարձրեց նրան բարձր վարձատրվող աստղ: 
Այդ նույն տարին Քերրին ստացավ գլխավոր դեր «Դիմակ» և «Հիմարը և ավելի հիմարը» ֆիլմերում։ «Դիմակը» նրան բերեց իր առաջին «Ոսկե գլոբուս» մրցանակը լավագույն դերասան անվանակարգում։ «Հիմարը և ավելի հիմարը» ֆիլմում նկարվելով նա ունեցավ $270 միլիոն դոլլար եկամուտ, ինչպես նաև մեծացրեց Քերրիի երկրպագուների շրջանակը։

                                                  Ուշադրության պակաս, հիպերակտիվություն
Քերրին տառապել է հիպերակտիվություն հիվանդությունից։ Նա նաև հաստատել է, որ պայքարել է ընկճախտի դեմ։ Իր ընկճվածությունը հաղթահարելու համար Քերրին ընդունել է որոշ դեղամիձոցներ, սակայն ի վերջո որոշել է ազատվել բոլոր տեսակ դեղամիջոցներից։ Նա ասել է, որ այլևս չի օգտագործում որևէ դեղամիջոց կամ ոգելից խմիչք, ոչ էլ նույնիսկ սուրճ։
                                                     Քաղաքացիություն

2004 թվականանի հոկտեմբերին Քերրին ստացավ ԱՄՆ-ի քաղաքացիություն և շարունակում է մնալ երկքաղաքացի Ամերիկայի և իր ծննդավայրի՝ Կանադայի: