Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Ջիբութի

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Flag of Djibouti.svg

Ջիբութին պետություն է Աֆրիկայի հյուսիս-արևելքում՝ Բաբ Էլ Մանդեբի նեղուցի և Ադենի ծոցի ափին։ Երկրի մակերևույթը գերազանցապես լեռնային է։ Խոր իջվածքները հաճախ փոխարինվում են ուղղաձիգ բարդրություններով ու լեռնաշղթաներով։ Կլիման շոգ է, չոր։ Մշտական հոսք ունեցող գետեր չկան։ Խոշոր լճերից են Ասալը և Աբեն։ Տարածված են կիսանապատները։

Երկիրը եղել է ֆրանսիակական գաղութ։ 1967 թվականի մարտին հայտարարվել է ինքնավար՝ Աֆարների և իսաների ֆրանսիական տարածք անվամբ։ 1977 թվականին հունիսի 27-ին Ջիբութին հռչակվել է անկախ պետություն։

Երկրում բնակվում են աֆարներ, իսաներ, կտարներ և այլք։ Բնակչության հիմնական զբաղմունքը քոչվոր և կիսաքոչվոր անասնապահությունն է։ Զբաղվում են նաև ձկնորսությամբ, մարգարտի արդյունահանությամբ։ Կան նավաշինական, սննդի, արդյունաբերության ձեռնարկություններ։