Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Պինոկիոյի արկածները: Փայտե տիկնիկի պատմությունը

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Pinocchio.jpg

«Պինոկիոյի արկածները: Փայտե տիկնիկի պատմությունը» (իտալ.՝ Le avventure di Pinocchio. Storia d'un burattino), Կառլո Կոլլոդիի հորինած հեքիաթը: Մանկական գիրք է։ Առաջին անգամ հրապարակվել է 1881 թվականի հուլիսի 7-ին Հռոմում: Առանձին հրապարակվել է 1883 թվականին: Գրքի գլխավոր հերոսը Պինոկիոն (իտալ.՝ pino՝ սոճու ատաղձ) է, որը պատրաստված էր ծառից։ Երբ նա սուտ էր խոսում, նրա քիթը ավելի էր մեծանում:

Գիրքը թարգմանվել է 87 լեզուներով: Ֆլորենցիայում՝ Կառլո Կոլլոդի հարազատ քաղաքում, որտեղ կանգնեցրած է Պինոկիոյի արձանը: Իսկ Պինոկիոի տիկնիկը հուշանվեր է քաղաքի հյուրերի համար: Ուոլտ Դիսնեյը գրքի հիման վրա՝ 1940 թվականին ստեղծել է «Պինոկիոյի արկածները» ճանաչված մուլտֆիլմը և 2008 թվականին իտալական «Պինոկիոյի կախարդական պատմությունը» ֆիլմը:

Օր 1[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծեր ատաղձագործ Անտոնիոն՝ նրա մականունը «Բալենու Վարպետ», գտնում է ծառի մի կտոր: Բալենու Վարպետը որոշում է ծառի ճյուղից սեղանի համար ոտք պատրաստել: Բայց երբ նա սկսում է աշխատել, ծառի կտորին ցավ է պատճառում և ծիծաղի ձայներ է լսում: Զարմացած ատաղձագործը վախից ուշագնաց է լինում: Անտոնիոյին հյուր է գալիս նրա մտերիմ ընկերը Ջեպետոն, նրա մականունը «Եգիպտացորենի Բլիթ», որի գլխով անցել էր պատրաստել փայտե տիկնիկ, որըպետք է իմանացատկոտել, ուրախանալ, պարել:

Անտոնիոն ընկերոջը տալիս է վերոնշյալ փայտի կտորը: Նա Ջեպետոյին կոչում էր «Եգիպտացորենի Բլիթ», իսկ հետո թռչում նրա ոտքի վրա: Վառելափայտի կտորի յուրաքանչյուր արարքի համար Ջեպետոն մեղադրում է Անտոնիոյին: Վերադառնալով տուն Ջեպետոն որոշում է փայտե տիկնիկին կոչել «Պինոկիո» անունով:

Տիկնիկի քիթը եղավ շատ երկար, իսկ այդ ամենից հետո Ջեպետոն մոռանում է կտրել ականջները: Արդեն աշխատանքը ավարտելուց հետո Պինոկիոն սկսում էր չարաճճություններ անել. հորը լեզու է ցույց տալիս, նրա գլխից գցում կեղծամը, քթով հարվածում է Ջեպետոյի ոտքին: Արագորեն սովորում է քայլել։ Պինոկիոն փախչում է տնից, և փողոցում նրան բռնում են ոստիկանները Ոստիկանները բաց են թողնում նրան: Իսկ Պինոկիոն երբ վերադառնում է տուն: Տանը հանդիպում է խոսացող Ծղրիդին, որը ապրում է Ջեպետոյի տանը ավելի քան հարյուր տարի: Նա տանից վռնդում է Ծղրիդին և մինչև հեռանալը պատմում է մեծ ճշմարտությունը. Դժբախտություն այն երեխաներին, ովքեր թողնում են իրենց ծնողներին միայնակ և անխելքությունից լքում իրենց հայրական տունը: Նրանց համար լույսը վատ է և նրանք վաղ թե ուշ դառնությամբ ափսոսում են:

Պինոկիոն պատասխանում է Ծղրիդին, որ նա հեռանա տնից ու ու միայն «վազի թիթեռների հետևից, բարձրանա ծառը և բնից գողանա ճուտ»: Բանավեճի ընթացքում Ծղրիդը հիշեցնում է հետագայի մասին:

Դրա հետ միասին Ծղրիդը Պինոկիոյին խորհուրդ էլ տալիս, որ նա կամ սովորի, կամ աշխատի:Պինոկիոն նրան պատասխանում է, պատրաստվում է միայն «ուտի, խմի, քնի, վայելի և առավոտից երեկո թափառի», բայց Ծղրիդը զգուշացնում է, որ բոլորը, ովքեր այդպես են վարվում «միշտ մահանում են հիվանդությունից կամ բանտում»: Վերջ ի վերջո Պինոկիոյին, բարկացնում է Ծղրիդի ասած այդ խրատները: Ու Ծղրիդի վրա շպրտում է փայտե մուրճը, և Ծղրիդը մնում է կախված պատից, ինչպես դիակ:

Պինոկիոյին տանջում է քաղցը: Նա վազում է կրակի վրա, բայց պարզվում է պատին միայն նկար էր: Հետո Պինոկիոն գնում է ձվի կուտակված աղբի մեջ և այն կոտրում է թավայի մեջ, բայց ձվից դուրս է գալիս ճուտիկ և թռչում: Ուրիշ ուտելիք տանը չի լինում: Ընդունում է Խոսացող Ծղրիդի արդարացի լինելը, Պինոկիո գնում է մոտկա գյուղ, որպեսզի ուտելիք խնդրի, բայց դրա փոխարեն նրա վրա լցնում են ջուր: Հազիվ կենդանի էր հոգնածությունից և սառչելուց (դեպքերը տեղի են ունեցել ձմեռը), թաց Պինոկիոն վերադառնում է տուն, որտեղ քնում է, ոտքերը դնում է ուղիղ կարմիր տաք ածուխի վրա: Եվ բնականաբար քնած ժամանակ իր ոտքերը վառվում են:

Օր 2[խմբագրել | խմբագրել կոդը]

Երբ ոստիկանությունից վերադառցավ Ջեպետոն, Պինոկիոյին տալիս է երեք տանձ (իր ամբողջ ուտելիքը) և այրված ոտքերը փոխարինում է ավելի նոր ոտքերով: Պինոկիոն ցանկանում էէ գնալ դպրոց,բայց դպրոց գնալու համար նրան հարկավոր էր հագուստ և այբբենարան: Ջեպետոն Պինոկիոի համար պատրաստում է թղթե հագուստ, և կոշիկներ ծառի ճյուղերից: Ջեպետոն իր միակ մաշված վերարկուն վաճառում է, որ Պինոկիոի համար այբբենարան գնի: Երբ Պինոկիոն գնում էր դպրոց, լսեց մի երաժշտություն և գնաց այդ երաժշտության ուղղությամբ։

Այսօր ես կգնամ երաժշտության, իսկ վաղը՝ դպրոց: Դպրոցը ոչ մի տեղ չի փախչում:

Պատճառը նրանում է, որ այդ երաժշտութույանը ձայնը գալիս էր տիկնիկային թատրոնից, ներկայացումը արդեն սկսվում էր: Պինոկիոն այբբենարանը վաճառում է չորս սոլդոյով, որպեսզի գնի տոմս թատրոնի համար, այդ ժամանակ Ջեպետոն, վաճառել էր իր միակ վերարկուն, և դողում էր ցրտից: Տիկնիկային թատրոնում ճանաչում էին, և նրան հրավիրում են բեմահարթակ: Բեմադրությունից հետո տիկնիկային թատրոնի տերը, Մանջոֆոկոն, իր սարսափելի տեսքով, փորձում է վառել Պինոկիոին, խորոված գառան ճաշի համար: Պինոկիոն խնդրում է Մոնջոֆոկոին չսպանել նրան: Մանջոֆոկոն, չնայած նա ուներ բարի սիրտ, խղճում է Փայտե Մարդուկին և որոշում է Առլեկինոյի հետ միասին այրել: Պինոկիոն արժանապատվությունից, ձայնը բարձրացնելով, խոսում է


Առաջ սինիոր ոստիկան: Առաջինը ինձ կապեցեք և նետեք կրակը: Ես չեմ կարող թույլ տալ, որ աղքատ Առլեկինոն, իմ բարի ընկերը, մահանա իմ հետ:

Լսելով այդ հերոսական խոսքերը, Մանջոֆոկոն որոշում է չսպանել ո՛չ Պինոկիոյին, ո՛չ Առլեկինոյին, իսկ ուղակի գառին ուտի անտապակել: Ճիշտ է նա զգուշացնում է, որ «հաջորդ անգամ ավելի վատ կլինի, եթե նման բան ևս մեկ անգամ տեղի ունենա»: Երջանկությունից տիկնիկները պարում են մինչև արևածագ:

Օր 3[խմբագրել | խմբագրել կոդը]

Իմանալով, որ Պինոկիոյի հայրը աղքատ մարդ է և վաճառել է իր հին և միակ վերարկուն, որպեսզի իր որդու համար այբբենարան գնի, բարի Մանջոֆոկոն Պինոկիոյին տալիս է 5 ոսկեդրամ: Վերադարձին Պինոկիոն տեսնում է խորամանկ Աղվեսին և Կատվին: Աղվեսը ձևացնում է, որ կաղում է, իսկ Կատուն՝ կույր: Նրանք Պինոկիոյին ասում են որ իր ոսկեդրամները թաքցնի Հիմարների աշխարհի Հրաշքների հովիտ կոչվող վայրում: Պինոկիոն համաձայնվում է գնալ Աղվեսի և Կատվի հետ:

Եվ այդ ամբողջ օրվա ընթացքում նրանք Պինոկիոյին փորձում էին ինչ որ տեղ տանել: Երեկոյան նրանք Պինոկիոյին տանում են «Կարմիր Խեցգետիններ» կոչվքղ մի պանդոկ, որտեղ պատվիրում են լավ ճաշ ու լավ սենյակ: Իսկ հետո որոշում են մի քանի ժամ քնել և հանգստանալ:

Օր 4[խմբագրել | խմբագրել կոդը]

Կեսգիշերին Պինոկիոյին արթնացնում է պանդոկապետը: Նրա բառերով, Կատուն ու Աղվեսը այդտեղից հեռացել էին մոտ երկու ժամ առաջ, որովհետև Կատուն ինչ-որ լուրերր էր ստացել, որ իր ձագերի թաթերը ցրտահարվել էն: Ոչ ոք չէր կարող ասել որ այդ լուրը ճիշտ է, բայց միևնույն է Պինոկիոն չգիտեր, թե Կատուն ձագեր ունի՞ արդյոք:Ընթրիքի և սենյակի համար Կատուն և Աղվեսն էլ չէին վճարել:

Պինոկիոն ստիպված պանդոկապետին տվեց իր մեկ ոսկեդրամը: Պինոկիոն մթության մեջ հանդիպում է լուսատտիկների, որոնք ցուցադրում են, որպես Խոսացող Ծղրիդի ստվեր: Նրանք Պինոկիոյին խորհուրդ են տալիս, որ վերադառնա տուն և մնացած ոսկեդրամները տա Ջեպետոյին:

Մի վստահիր, իմ տղա, նրան, ով քեզ խոստանում է տալիս դարձնել հարուստ ձեռքի հրամայական շարժումով: Նրանք, կամ ճիշտ են, կամ խելագար, կամ էլ դրամաշորթ:


Բայց Պինոկիոն նորից չի լսում: Ճանապարհին նա հանդիպում է երկու պարկերով փաթաթված հանցագործների (այդ Աղվեսը և Կատուն էին), որոնք փորձում էին նրանից գողանալ ոսկեդրամները: Պինոկիոն մետաղադրամնները թաքցնում է բերանում: Կատուն փորձում է բացել նրա բերանը, բայց Պինոկիոյին հաջողվում է կծել հետևի թաթը և փախչել: Երկար Պինոկիոյին հետապնդելուց հետո, Պինոկիոն հասնում է ձյունափայլ տնակի մոտ և թակում դուռը: Բայց պատուհանի մոտ հայտնվում է մի գեղեցիկ Հրեշտակ, ինչպես մեղրամոմ, առանց շարժելու շրթունքները, դեմքը ասում է, որ այդ տանը բոլորը մահացել են (նաև այդ գեղեցկադեմ Հրեշտակը): Քանի որ Պինոկիոն պատրաստված էր լավագույն և ամուր փայտից, նրանց դանակները կոտրվում են: Հետո նրանք նրան կապում են կաղնու վրա և հեռանում, խոստանալով վերադառնալ վաղ առավոտյան. այդ ժամանակ Պինոկիոն արդեն մահացած կլիներ և նրա բերանը արդեն մեծ կբացվեր:

Առավոտյան գեղեցկադեմ Աղջիկը տեսնում է Պինոկիոյին կապկպված ծառի վրա (չնայած ամեն ինչին բարի Աղջիկը ապրում էր այստեղ արդեն 1000 տարի) ու խղճում է նրան: Նախ նա ուղարկում է Բազեյին, որպեսզի հանի Պինոկիոյին մոխրից, իսկ հետո իր հավատարիմ Մեդորո պուդելին, որ Պինոկիոյին հասցնի տուն:Անկողնում պարկած Պինոկիոն ձևացնում է թե մահացած է, Փեյան կանչում է բժշկական խորհրդի անդամներին՝ Ագռավին, Բուին և Խոսացող Ծղրիդին որպեսզի փորձեն բուժել Պինոկիոյին:

Չնայած նրան, որ Պինոկիոն սպանել էր Ծղրիդին մուրճով, վերջինս պարզվում է, որ արդեն ոչ թե ստվեր է, ինչպես առաջ էր, այլ կենդանի արարած: Ագռավը և Բուն սխոլաստիկորեն պնդում են, որ հիվանդը կամ մահացած է, կամ առողջ, իսկ Խոսացող Ծղրիդը ուղիղ կերպով հայտարարում է, որ Պինոկիոն՝ «խորամանկ սրիկա», «խաբեբա, անգործ, թափառաշրջիկ է» և «անհնազանդ տղա, ով աղքատ թշվառ հոր համար գերեզման է փորում»: Լսելով այդ խոսքերը, Պինոկիոն սկսում է լացել, իսկ Ագռավը և Բուն համաձայնում են, որ հիվանդը ողջ և առողջ է:

Ֆեյան Պնոկիոյին տալիս է դառը դեղ: Պինոկիոն հրաժարվում է խմել դեղը, պահանջում է շաքարի կտոր: Միայն շաքարը ստանալուց հետո, Պինոկիոն չնայած ամեն ինչի պատրաստ էր միայն չխմեր այդ դառը դեղը: Տնակ են գալիս չորս դագաղագործ նապաստակներ փոքրիկ դագաղ բերելով Պինոկիոյի համար ու նրան բացատրում են, որ մի քանի րոպեից նա կմահանա, ինչքան որ հրաժարվի խմել դեղը: Լսելով դա, սարսափահար Պինոկիոն խմում է դեղը և առողջանում, իսկ դագաղագործները հեռանում են:

Պինոկիոն Ֆեյաին պատմում է իր հետ պատահած անհաջողությունների մասին: Ոսկեդրամների հարցում նա խաբում է, որ կորցրել է նրանց անտառում ինչ որ տեղ և իմանալով, որ Ֆեյան հեշտությամբ կարող է գտնել անտառում կորած ամեն ինչ, ասում է ճիշտը, որ նա դեղը խմելիս պատահմամբ կուլ է տվել: Ամեն դեպքում նա մետաղադրամները պահում էր գրպանում: Ամեն ինչից հետո, երբ Պինոկիոն խաբում էր քիթը ավելի էր երկարում: Ֆեյան ծիծաղում է նրա վրա և բացատրում, թե ինչ է պատահել:

Թափառականները գողացել են չորս մետաղե ոսկեդրամդ: Մնում է ապրես և անմիջապես կալանավորում է բանտում: