Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Պիթոն

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Պիթոն

Պիթոնը մի քանի տեսակ մեծ օձերի անունն է, որը պատկանում է պիթոնների ընտանիքին։ Այս օձերը հանդիպում են Աֆրիկայի որոշ մասերում և հարավարևելյան Ասիայում։ Պիթոնները թունավոր չեն, բայց նրանք դրա փոխարեն խեղդում են որսին։ Նա սպանում է իր զոհին շնչահեղձ անելով և ամբողջովին կուլ է տալիս։ Պիթոնի երկարությունը կարող է լինել մինչև 900 սմ, և քաշը՝ մինչև 90 կգ։ Արու պիթոնները շատ ավելի փոքր են, քան էգ պիթոնները։ Պիթոնը կարող են ապրել մինչև 30 տարի։

Տարածման շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Պիթոնները գտնվում են Սահարայի շրջանում, Նեպալում, Հնդկաստանում, Բիրմայում և Հարավային Ճապոնիայում ու Հարավարևելյան Ասիայում, Ֆիլիպիններից մինչև հարավարևելյան Ինդոնեզիա, Նոր Գվինեա և Ավստրալիա։

Վարք[խմբագրել | խմբագրել կոդը]

Պիթոնների ընտանիքի մեծ մասը դարանակալող գիշատիչներ են։ Սա նշանակում է, որ նրանք անշարժ կմնան քողարկված այնքան, մինչև որսը կողքով անցնի, հետո հարձակվում են։ Պիթոնները շատ չեն հարձակվում մարդկանց վրա։

Սնունդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պիթոնները ունեն ետ ուղղված երկու շարք ատամ վերին ծնոտին և երկուսը՝ ներքին ստորին։ Նա օգտագործում է այս ատամները զոհին ամուր բռնելու համար։ Օձը այդ ժամանակ օղակաձև փաթաթվում է զոհի շուրջը։ Մահն առաջանում է շնչահեղձությունից։ Պիթոնը ամբողջությամբ կուլ է տալիս իր կերակուրը։ Պիթոնի զոհերը սովորաբար լինում են կատվի չափ, բայց լինում են նաև մեծ զոհեր (օրինակ՝ այծեղջուրը)։

Բազմացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Էգ պիթոնը ձու է ածում և թուխս է նստում։ Նրանք ձվերին տաք են պահում «դողալով»։ Էգը չի թողնի ձվերին արևի տակ, որ տաք մնան։ Նա չի ուտում, երբ թուխս է նստում։ Բուծման ժամանակը կազմում է 60-ից մինչև 70 օր։