Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Պետական դրոշ

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Flag of Armenia.svg

Պետական դրոշը որոշակի գույների ու չափի պաստառ է՝ ամրացված սրածայր ձողի վրա։ Դրոշը գործածվել է դեռևս Հին աշխարհի երկրներում, որպես զինվորների հավաքի ու համախմբվելու, հեռվից լավ տեսանելի նշան։

«ՀՀ պետական դրոշի մասին» ՀՀ օրենքով Հայաստանի Հանրապետության դրոշը Հայաստանի առաջին Հանրապետության եռագույն դրոշն է՝ կարմիր, կապույտ, նարնջագույն հորիզոնական հավասար շերտերով՝ լայնության և երկարության 1։2 հարաբերությամբ։

Կարմիրը խորհրդանշում է հայ ժողովրդի մշտական պայքարը՝ հարատևման, Հայկական բարձրավանդակի, քրիստոնեական հավատի, Հայաստանի անկախության և ազատության համար, կապույտը՝ ապրելու կամքը խաղաղ երկնքի ներքո, նարնջագույնը՝ հայ ժողովրդի արարչական տաղանդն ու աշխատասիրությունը։