Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Պապայա

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Carica papaya - Köhler–s Medizinal-Pflanzen-029.jpg

Պապայա, Caricaceae ընտանիքին պատկանող ծառանման բույս է, 5-10 մ բարձրությամբ։ Հայրենիքը Ամերիկա մայրցամաքների արևադարձային շրջաններն են։ Այժմ նաև մշակվում է Աֆրիկայում և Ասիայում (հիմնական արտահանողներն են Հնդկաստանը, Բրազիլիան, Ինդոնեզիան, Նիգերիան և Մեքսիկան)։ Պապայա է կոչվում պտուղը։

Պտուղը օվալաձև է, միջինը 20 սմ երկարությամբ և 300-500 գ քաշով։ Հասուն պտուղն ունի ողորկ, բարակ, կանաչ-դեղնավուն կեղև, պտղամիսը վարդագույն-նարնջագույն է։ Քաղցր է, բուրավետ. համային հատկանիշներով որոշ չափով նման է սեխին։ Պտղի միջնամասը սնամեջ է, այստեղ գտնվում են սև կորիզները, որոնք ուտելի չեն։ Չորացված վիճակում օգտագործվում են որպես համեմունք։ Ոչ հասուն պտուղն օգտագործվում է որպես բանջարեղեն։