Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Պաբլո Պիկասո

Vikidia-ից
Jump to navigation Jump to search

Պաբլո Պիկասո, Իսպանացի գեղանկարիչ, քանդակագործ, կերամիստ և դիզայներ-նկարիչ։ Պիկասոն իր կյանքի մեծ մասն անց է կացրել Ֆրանսիայում: Նա աշխատել է բազմազան ժանրերում` նպաստելով այդ ժանրերի զարգացմանը: Պաբլո Ռուիս Պիկասոն ծնվել է 1881 թվականի հոկտեմբերի 25-ին: Պիկասոն դեռ վաղ տարիքից դրսևորել է արտասովոր տաղանդ։ 1904 թվականից ապրել է Փարիզում: Նրա առաջին նշանավոր գործերն ստեղծվել են 1900-ական թվականների սկզբին:

Տուն որտեղ ծնվել է Պիկասոն

Պիկասոն նկարչական ընդունակություններ է դրսևորել դեռ վաղ տարիքից։ Ըստ մոր, Պիկասոյի առաջին բառը եղել է “piz, piz”, այսինքն՝ մատիտ։ Յոթ տարեկանում Պիկասոն կրթություն է ստանում իր հոր մոտ որպես բնորդներ նկարող և յուղանկարիչ։ Նա աշխատել է նաև քանդակագործության, խեցեգործության և գրաֆիկայի ասպարեզներում:

Անձնական կյանք 1927 թվականին Պիկասոն հանդիպում է 17-ամյա Մարի-Թերեզ Վոլտերին և սիրսհարվում ։ Պիկասոյի ամուսնությունը Խոխլովայի հետ շուտով ավարտվեց բաժանմամբ, բայց ոչ ամուսնալուծությամբ, քանի որ ամուսնալուծության դեպքում ֆրանսիական դատարանը Պիկասոյից պահանջում էր, որ նա կիսի իր ունեցվածքը։