Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Չմուշկներ

Vikidia-ից
Jump to navigation Jump to search


Շատ երեխաներ, երբ որոշում են չմուշկներով սահել սովորել, ծնողներին խնդրում են իրենց համար հոկեյի կամ, նույնիսկ, չմշկավազքի չմուշկներ գնել։ Մինչդեռ սահել սովորելու և ապագա հոկեյիստին կամ չմշկորդին անհրաժեշտ հմտություն ձեռք բերելու համար ամենա հարմարը «ձյունանուշիկ» կոչվող չմուշկներն են։ Դրանց սահակողը համեմատաբար լայն է, չմշկորդին հնարավորություն է տալիս սառույցի վրա ավելի վստահ զգալու, սահելու նաև տոձոնած ձյան վրա։ Պտուտակավոր սեղմակի օգնությամբ «ձյունանուշիկը» հեշտությամբ ամրացվում է սովորական կոշիկին, մինչդեռ մյուս բոլոր չմուշկներն անշարժ ամրացվում են հատուկ մարզակոշիկների։ Հոկեյի չմուշկների սահակողն ավելի նեղ է, քթի ու կրնկի մասերում՝ ձվաձև, այնպես որ սկսնակի համար շատ ավելի դժվար է նրանցով առաջին քայլերն անելը։ Իսկ չմշկավազքի չմուշկներով միանգամից կանգնել չեն կարողանում, նույնիսկ նրանք, ովքեր մարզվում են չմշկորդների խմբակներում։ Նրանք սկզբում սովորում են սահել սովորական, ապա նոր միայն՝ չմշկավազքի չմուշկներով։

Կրտսեր տարիքի դպրոցականների համար, որպես կանոն, կազմակերպվում են սովորական չմուշկներով չմշկավազքի մրցումներ 60, 100 և 200 մ տարածություններում։ 13-14 տարեկան տղաների համար վազքատարածությունն ավելի երկար է՝ 200-ից մինչև 1500 մ, իսկ նույն տարիքի աղջիկների համար 200, 300, 400 և 500մ։ Միայն առավել պատրաստված դպրոցականները կարող են 12 տարեկանից սահել արագընթաց վազքաչմուշկներով, որոնք ունեն ամենաերկար ու ամենաբաևակ 1,1-1,2 մմ հաստությամբ շեղբեր։

Տղամարդիկ վիճարկում են չմշկավազգի առաջնությունը 500֊ից մինչև 10000 մ , 17-18 տարեկան պատանիները մինչև 5000 մ, կանայք, բարձր տարիքի աղջիկները և 15-16 տարեկան պատանիները՝ 3000 մ, իսկ նույն տարիքի աղջիկները՝ մինչև 1500 մ վազքատարածություններու։

Սովետական չմշկորդներն իրավունք ունեն հպարտանալու իրենց նվաճումներով նրանք արժանացել են օլիմպիական չեմպիոնների բազմաթիվ ոսկե մեդալների։ Ողջ աշխարհում հայտնի են գեղասահքի մեր փառաբանված վարպետներ Ի Ռոդնինայի ու Ա Զայցևի, Լ Պախոմովայի ու Ա Գորշկովի և ուրշ շատ սովետական մարզիկների անունները։

Սկսնակների մարզման համար պիտանի են նաև գեղասահքի չմուշկները, որոնց սահակողի լայնությունը մոտավորապես նույնն է, ինչ «ձյունանուշիկինը»։

Իսկ գիտե՞ք արդյոք, որ մի քանի դար առաջ չմուշկների սահակողերը փայտից էին կամ ոսկրից, և այդպիսի չմուշկներով սահում էին երկաթե ծայրապատյանակով՝ փայտե ձողերի օգնությամբ։ Ձողերի անհրաժեշտությունը վերացավ մոտ երեք հարյուր տարի առաջ, երբ ստեղծվեց սուր նիստերով սահակողը, որը հնարովորություն է տալիս լավ հրվելու սառույցից։ Պետրոս Առաջինի հրամանով Տուլայի գործարանում պատրաստեցին մետաղե չմուշկներ, որոնց քթամասերը բարձր էին ու կեռ։

Հնում չմուշկները ծառայում էին, հիմնականում, կա՛մ տեղից տեղ գնալու, կա՛մ զվարճանալու համար։ Սակայն 13-րդ դարում արդեն ծնունդ առավ գեղասահքը, իսկ 19-րդ դարում երևան եկան չմշկավազքն ու հոկեյը։