Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Չարլի Չապլին

Vikidia-ից
Jump to navigation Jump to search

Չարլի Չապլին, անգլիացի նշանավոր կինոդերասան, կատակերգու, սցենարիստ, երգահան և ռեժիսոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Չարլի Չապլինը ծնվել է 1889 թվականի ապրիլի 16-ին Լոնդոնում` դերասանների ընտանիքում: Նրա հոր` Չարլզ Սպենսեր Չապլինի բեմական կարիերան ցավալի ավարտ է ունեցել: Կորցնելով ձայնը` նա սկսել է արբել՝ մահանալով 1894 թվականին: Չապլինի մայրը` Հաննա Չապլինը, ամուսնու մահից հետո ծանր հիվանդացել է և 1896 թվականին խելագարվել:

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Չպլինն առաջին անգամ բեմում ելույթ է ունեցել հինգ տարեկանում: Արդեն 9 տարեկանում նա ընդունվել է «Ութ լանկաշիրյան տղաներ» պարային խումբ: 14 տարեկանում Չապլինը աշխատանք է ստացել թատրոնում` կատարելով «Շերլոկ Հոլմս» պիեսում Բիլի դերը: 16 տարեկանում Չապլինն սկսել է ջութակ նվագել` օրվա ընթացքում վարժվելով 16 ժամ, նա աշակերտում էր իր ծանոթներից մեկին:

Չապլինը հայտնի է դարձել համր կինոյով ու, չնայած կինոն արդեն ձայն ուներ, նա մի ամբողջ տասնամյակ հավատարիմ է մնացել «հին սարքավորումներին»: Առաջին անգամ ձայնով ֆիլմում խաղացել է 1940 թվականին նկարահանված «Հանճարեղ բռնապետը» ֆիլմում: Միևնույն ժամանակ այդ ֆիլմը վերջինն էր, որտեղ նկարվել է թափառաշրջիկ Չարլիի կերպարը:

Չապլինն ամուսնացել է 4 անգամ և այդ ամուսնություններից ունեցել է 11 երեխա: Նրա զավակներից ոմանք իրենց ուժերն են փորձել որպես դերասան, սակայն ամենամեծ ճանաչումն ունեցել է դերասանուհի Ջերալդինա Չապլինը: