Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Չարենց Եղիշե

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Yeghishe Charents Armenian poet.jpg

1915 թ խոր աշունն էր: Ձյուն էր դրել սարերի կատարներին: Հայկական կամավորական 6-րդ ջոկատը, թուրքերի դեմ կռվող ռուսական բանակին միանալու համար, անցնում էր Վանա լճից հյուսիս-արևելք գտնվող Թափարիզ լեռան վրայով: Լեռան կատարին, ձյուների մեջ, սառած-ընկած էին ծերերի, կանանց, երեխաների դիակներ: Տարերայնորեն գումարված միտինգում ելույթ ունեցավ նաև վտիտ մարմնով կարսեցի մի կամավորական: Զինվորական համազգեստը մեծ էր նրա վրա, բայց խոշոր, սև աչքերում այնպիսի կրակներ էին վառվում, որ ոչ ոք չէր նկատում հագուստի անհամապատասխանությունը: Այդ զինվոր-հռետորը ապագա մեծ բանաստեղծ Եղիշե Չարենցն էր (իսկական ազգանունը Սողոմոնյան): Տեսածի, ապրածի ու զգացածի յուրահատուկ արտահայտությունը հետագայում դարձավ բանաստեղծի «Դանթեական առասպել» պոեմը, որը 1914—1918 թվականների համաշխարհային պատերազմի առաջին և ամենացնցող արձագանքն է հայ գրականության մեջ: Պատերազմի դաշտերում, դառն իրականությանը բախվելով, փշրվեցին հայ ժողովրդի ազատագրության հույսերը: Բայց ժողովրդի փրկության ուղիների որոնումը շարունակվում էր: Այդ որոնումներն էլ պատանի բանաստեղծին հասցրին Մոսկվա, ուր նա ականատես եղավ ցարական ինքնակալությունը տապալող ժողովրդական զանգվածների հեղափոխական ելույթներին, ապա Յարիցինի (այժմ՝ Վոլգոգրադ) տակ և Հյուսիսային Կովկասում կռվեց հաղթանակած ժողովրդի իրավունքների ու պաշտպանության համար: Այս տպավորություններից ծնվեց «Ամբոխները խելագարված» հերոսական ասք պոեմը ուր փառաբանվում են ազատագրական պայքարի ելած ժողովրդի հեղափոխական կամքը, դյուցազնական ոգին ու նպատակների վեհությունը: 1919 թ արդեն կոմունիստ Չարենցը Հայաստանում էր: Նա ցնծությամբ դիմավորեց սովետական կարգերի հաստատումը և դարձավ նոր կյանքի ու իրականության ամենաակտիվ կերտողներից մեկը: Արդեն մեծ հռչակ ունեցող բանաստեղծն անցավ գրական-կազմակերպչական խնդիրների լուծման և դարձավ սովետահայ գրականությունն սկզբնավորողներից մեկը: Նրա «Երկիր Նայիրի» վեպը սովետահայ արձակի հիմնաքարն է: Այդ վեպի նյութն ընդգրկում է առաջին համաշխարհային պատերազմի սկզբից մինչև 1919 թ թուրքական զավթիչների կողմից Կարս քաղաքի գրավումն ընկած ժամանակաշրջանը: Այստեղ Չարենցը ներկայացրել է հայ ժողովրդի ողբերգական վիճակն այդ շրջանում: Չարենցի ստեղծագործության մեջ առանձնահատուկ տեղ են գրավում Վ. Ի. Լենինին նվիրված գործերը: Հեղափոխության մեծ առաջնորդին տեսել ու լսել էր անձամբ: Նրա մահվան ցնցող ազդեցության տակ գրում է «Լենին» սքանչելի բանաստեղծությունը: Այնուհետև Լենինի կերպարն անբաժան էր բանաստեղծից: 1924 թ կատարած իր արտասահմանյան ուղևորության ժամանակ ստեղծում է «Լենինն ու Ալին», «Բալլադ Վլադիմիր Իլյիչի, մուժիկի և մի զույգ կոշիկի մասին», «Լենին քեռին» հրաշալի բալլադները և այլ գործեր Չարենցը մեծ տեղ էր հատկացնում թարգմանությանը: Նա շատ թարգմանություններ է կատարել աշխարհի բազմաթիվ բանաստեղծներից: Ռուս հեղինակներից հատկապես շատ է սիրել Ա. Պուշկինին, Մ. Գորկուն, Վ. մայակովսկուն, Ս. Եսենինին, թարգմանել նրանց ստեղծագործությունները: Չարենցն անչափ սիրում էր երեխսներին արժանացել այն քննադատը, որն այսպիսի խորհուրդ է տափս բանաստեղծին. «Ոչ մտքեր են պետք, ոչ ձիրք և ոչ խելք,— Բառեր ու հանգեր — և ահա քեզ երգ»: Իրականում, դա, անշուշտ, այդպես չէ: Նախ, կան բանաստեղծություններ, որոնք առհասարակ հանգեր չունեն (այսպես կոչված անհանգ ոտանավոր): Երկրորդ, չափածո խոսքն ունի մեկ այլ, անհամեմատ ավելի կարևոր հատկանիշ՝ չափը: Եթե դուք բարձրաձայն ընթերցեք Պուշկինի, Լերմոնտովի, Վարուժանի, Տերյանի կամ Չարենցի որևէ բանաստեղծություն, անմիջապես կնկատեք, որ շեշտվող և անշեշտ վանկերը տողերում իրար հաջորդում են միանգամայն որոշակի կարգով: Ահա այդ շեշտվող վանկերի հերթագայության կարգն էլ կոչվում է չափ: Սակայն կան նաև բանաստեղծություններ, որոնք որոշակի չափ չունեն և, այնուամենայնիվ, ստեղծված են ոչ պակաս «կարգ ու կանոնով», այսինքն' շատ լավ կազմակերպված են ռիթմիկորեն: Չափածո խոսքի ռիթմավորման շատ միջոցներ կան: Բայց ինչու են մարդիկ իրենց մտքերն ու զգացմունքներն արտահայտելու համար այնպիսի տարօրինակ միջոց ընտրել, ինչպիսին չափածոն է: Չէ որ առօրյա կյանքում ոչ ոք երբեք չափածո չի խոսում: Դրա բացատրությունը բավականին պարզ է: Չափածոյով, բանաստեղծությամբ մարդն արտահայտում է ոչ թե իր սովորական, հասարակ, առօրեական, այլ կերպ ասած' պրոզաիկ, այլ առավել վսեմ, ուժեղ, վառ զգացմունքները: Եթե այդպես է, եթե բանաստեղծությամբ արտահայտվում է հոգեկան առանձնահատուկ, անսովոր խռովքը, ապա չափածո խոսքը մեզ ոչ միայն անբնական ու տարօրինակ չի թվում, այլև, ընդհակառակը, մենք զգում ենք, որ տվյալ պահին հենց այդպիսի արտասովոր խոսքն է տեղին: Զուր չէ, որ Պուշկինը չափածո խոսքը համեմատել է հանգով սրված և թևավորված թեթև նետի հետ: Բայց չէ որ հենց այնպես, գեղեցկության համար չէ, որ նետին սուր ծայր ու թեթև թև֊Փետուրներ են հագցնում: Այդ հանդերձանքը նետին անհրաժեշտ է ավելի արագ թռչելու և նշանակետին ավելի դիպուկ խփելու համար: Մոլիերյան պարոն ժուրդենը ճիշտ էր, երբ մեկընդմիշտ յուրացրեց այն միտքը, թե արձակն այն ամենն է, ինչ չակոսծո չէ: Բայց ամենևին ճիշտ չէր լինի դրանից եզրակացնել, թե արձակ խոսքն այնպիսի խոսք է, ուր բնավ «կարգ ու կանոն» չկա Նախ, արձակը տարբեր է լինում: Արձակ խոսք է մեր սովորական, ամենօրյա, խոսակցական լեզուն: Արձակ են գրվում բազմազան դիմումներն ու գրությունները, պաշտոնական փաստաթղթերը, զեկուցումները, գիտական գրքերն ու հոդվածները: Բացի դրանցից, արձակ են գրված համաշխարհային գրականության այնպիսի սքանչելի ստեղծագործություններ, ինչպիսին են Պուշկինի «Կապիտանի աղջիկը», Տոլստոյի «Պատերազմ և խաղաղությունը», ինչպես նաև Րաֆֆու «Սամվելը», Հ. Թումանյանի «Գիքորը», Ստ. Զորյանի, Ա. Բակունցի պատմվածքները և շատ այլ գործեր: Եվ այս գեղարվեստական արձակում արդեն (այդպես է ընդունված անվանել այն արձակը, որով գրվում են գեղարվեստական գրականության ստեղծագործությունները) և կարգ կա, և կանոն: Պարզապես այդ «կարգ ու կանոնը» միանգամայն ուրույն հատկանիշ ունի: Ու թեև այնքան էլ չի նկատվում ակնհայտ չէ, բայց գրեթե նույնքան հստակ է ու սահուն: Բարձրաձայն ընթերցեք Գոգոլի «Հրաշալի է Դնեպրը խաղաղ եղանակին...», կամ Տուրգենևի «Արձակ բանաստեղծություններից» որևէ մեկը, կամ Ա. Բակունցի «Ալպիական մանուշակ» պատմվածքի թեկուզ այս հատվածը «Կաքավաբերդի բարձունքի միակ ծաղիկը ալպիական մանուշակն է, ցողունը կաքավի ոտքի պես կարմիր, ծաղիկը ծիրանի գույն Քարի մոտ է բսնում ալպիական մանուշակը, պարիսպների տակ Արևից քարերը տաքանում են, և երբ ամպերը ծածկում են քար ու պարիսպ, մանուշակը թեքվում է, գլուխը հենում քարին: Ծաղկափոշու մեջ թաթախված գունավոր բզեզին մանուշակը ճոճք է թվում, աշխարհը' ծիրանագույն բուրաստան», և անմիջապես կզգաք, որ այս արձակ տողերն ունեն իրենց և ռիթմը, և երաժշտությունը, մեղեդին, որոնք նույն կերպ են հուզում մեր հոգին, ինչպես չքնաղ բանաստեղծություն:մարտեր Մայիսի 9-ին ապստամբներին օգնության հասան սովետական զորքերը Պրագան ոչ միայն ազատագրվեց, այլև փրկվեց ավերվելուց: Այդ օրը դարձավ չեխոսլովակյան ժողովրդի ազգային տոնը:

Պատերազմից հետո բուրժուազիան փորձում էր բանվոր դասակարգին հեռու պահել պետության կառավարումից, երկրում վերականգնել կապիտալիզմը: Սակայն կոմունիստական կուսակցության ղեկավարությամբ աշխատավորները պաշտպանեցին իրենց նվաճումները և ընթացան սոցիալիզմի ուղիով: Այժմ կուսակցությունը և ժողովուրդը կառուցում են սոցիալիստական զարգացած հասարակարգ Չեխոսլովակիան զարգացած արդյունաբերական երկիր է: Այժմ ՉՍՍՀ-ի արդյունաբերությունը 10 անգամ ավելի շատ արտադրանք է թողարկում, քան նախապատերազմյան 1937 թ: Աճի նման տեմպեր կարող են լինել միայն սոցիալիզմի օրոք: Երկրում արդյունահանում են քարածուխ, մանգան, ցինկ, կապար: Նավթը ստացվում է Սովետական Միությունից՝ «Բարեկամություն» նավթամուղով Չեխոսլովակիայի գործարաններն ու ֆաբրիկաները թողարկում են հաստոցներ ու սարքեր, էլեկտրաքարշեր ու ջերմաքարշեր, ավտոմոբիլներ ու տրակտորներ, հագուստ ու կոշիկ, քիմիական զանազան ապրանքներ: Ամբողջ աշխարհում հայտնի են չեխական ապակին և ճենապակին Չեխ գյուղացիները միավորված են կոոպերատիվներում: Նրանք ստանում են ցորենի, վարսակի, գարու, եգիպտացորենի, շպքարի ճանկդեղի, խաղողի բարձր բերք, բուծում կովեր, խոզեր Լեռնային մարգագետիններում արածում են ոչխարների մեծաթիվ հոտեր. Սոցիալիստական Չեխոսլովակիայի և Սովետական Միության ժողովուրդները կապված են սերտ բարեկամությամբ ՍՍՃՄ-ի հետ առևտրական կապեր հաստատած պետությունների մեջ Չեխոսլովակիան զբաղեցնում է առաջատար տեղերից մեկը: Մեր երկրները փոխանակում են գիտական և տեխնիկական նվաճում