Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Չամիչ

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Pasas.JPG

Չամիչ, արևի տակ կամ ստվերում չորացրած խաղող։ Չորացնում են 20%֊ից ոչ ցածր շաքարայնությամբ խաղողի տեսակները։ Սերմերով խաղողի չորացումից ստանում են չամիչ (գերմիան, վասարգա, չիլյաղի), իսկ անսերմերից՝ քիշմիշ (սաբզա, սոյաղի, շիգանի ևն)։ Չորացման ժամկետը կրճատելու և գույնը բացելու համար խաղողի որոշ տեսակներ չորացնելուց առաջ մի քանի վայրկյան եփում են թույլ հիմնային լուծույթի մեջ։ Չամիչին գեղեցիկ գույն տալու համար խաղողի սպիտակ սորտերը ծխահարում են ՏՕ2-ով։ Չամիչի արտադրությունը տարածված է Եվրոպայի հարավում, Հարավային Աֆրիկայում, Ավստրալիայում, Միջին Ասիայում և այլուր։ Հայաստանում պատրաստվում է հնագույն ժամանակներից։