Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Ոչխար

Vikidia-ից
Jump to navigation Jump to search

Շուրջ ինը հազար տարի է, ինչ ոչխարն ապրում է մարդու կողքին։ Ավելի վաղ ընտելացվել են միայն շունն ու խոզը։ Իսկ կովը, ձին ու հավը մարդուն սկսել են ծառայել շատ ավելի ուշ։

Ընտանի ոչխարներն առաջացել են Հարավային Եվրոպայում և Առաջավոր Ասիայում տարածված վայրի լեռնային խոյերից մուֆլոններից ու արխարներից։ Մարդը բուծել է ընտանի ոչխարների ավելի քան 150 ցեղ։

Ոչխարներ բուծվել են նաև Հայաստանում Հայկական լեռնաշխարհը եղել է ոչխարաբուծության զարգացման նախասկզբնական կենտնրոններից։ Համարվում է, որ այստեղ ոչխարներն ընտելացվել են մեր թվարկությունից առաջ 4-րդ հազարամյակում։ Միջնադարում Հայաստանից տարբեր երկրներ են առաքվել ոչխարներ, անասնապահական արտադրանք ոչխարի բրդից հյուսված գորգեր, կարպետներ, գործվածք։ Ոչխարաբուծությունը Հայաստանում նոր թափ ստացավ սովետական կարգերի հաստատումից հետո։ Այժմ Հայկական ՍՍՀ-ը բավականին զարգացած ոչխարաբուծություն ունեցող հանրապետություն է։