Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Շրջան և շրջանագիծ

Vikidia-ից
Jump to navigation Jump to search

Մեր շուրջը կան բազմաթիվ կլոր առարկաներ։ Դրանց մի մասը բլիթներն ու տորթերը, մեդալներն ու մետաղադրամները, կիտրոնի շերտերը, շրջան ես հիշեցնում, ուրիշները օղագոտիները, հեծանվի անիվները, մատանիները, շատ նման են շրջանագծի։

Իսկ ինչո՞վ են իրարից զանազանվում շրջանն ու շրջանագիծը։ Շրջանն այն է, ինչը սահմանափակված է շրջանագծով, իսկ շրջանագիծը շրջանի եզրն է։

Շրջանագիծը գիծ է։ Շրջանագիծ կարելի է նկարել թղթի վրա դրված կլոր բաժակի շուրջը մատիտով գիծ քաշելով։ Կարող եք օգտագործել նաև կարկին։ Իսկ եթե կարկին չունեք, ապա ելուստին ամուր թել կապած սևեռակով թղթի թերթն ամրացրեք տախտակի մի կտորի, թելի մյուս ծայրը կապեք մատիտին և, ձգելով թելը, գծեք փակ մի գիծ կստացվի շրջանագիծ։