Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Շոկոլադ

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Chocolate.jpg

Շոկոլադը կակաոյի տրորած սերմերի, կակաոյի յուղի, շաքարի և անհրաժեշտ համ ու բուրմունք տվող հավելանյութերով պատրաստվող հրուշակեղեն է։ Կակաոյի սերմերն ունեն դառը համ և մանուշակագույնից մինչև մոխրագույն ու սպիտակ գունավորում։

Շոկոլադը լինում է բնական, որը պարունակում է միայն կակաոյի սերմեր, կակաոյի յուղ ու շաքար, և հավելումներով, որի բաղադրության մեջ մտնում են նաև չոր կաթ, սուրճ, ընկույզ և այլն։ Շոկոլադը թողարկվում է սալիկների, տարբեր նախշապատկերների, մեդալների, բատոնների, զանազան կոնֆետների և այլ ձևերով։

Կակաոյի փոշուց պատրաստում են նաև հեղուկ շոկոլադ։