Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Շիրակավան

Vikidia-ից
Jump to navigation Jump to search

Շիրակավանը (սկզբում կոչվել է Երազգավորս,Երազգավորք) հաջորդել է Բագարանին և Սմբատ Ա ու Աշոտ Բ Բագրատունիների օրոք մոտ 40 տարի եղել է մայրաքաղաք։ Կառուցվել է Անի քաղաքից հյուսիս-արևելք՝ Ախուրյանի աջ ափին (այժմ՝ Թուրքիայի Բաշ Շորագյալ գյուղի տեղում)։ VII դարում հիշատակվում է որպես գյուղ,IX դարի կեսին՝ գյուղաքաղաք։ Արքայանիստ դառնալուց հետո վերածվել է քաղաքի։ Շիրակավանն ունեցել է իր բերդը, որը շրջապատված էր պաշտպանական պարիսպներով։ Ենթադրվում է, որ թյուրք-սելջուկների1064 թ-ի արշավանքի ժամանակ, Անիից բացի, ավերվել է նաև Շիրակավանը։

Թուրքական տիրապետության շրջանում Շիրակավանի անունը, հնչյունափոխվելով, դարձել է Շորագյալ։ XX դարի սկզբին հայաբնակ մեծ բնակավայր էր։ Առաջին աշխարհամարտի (1914-18 թթ․) նախօրեին ունեցել է 1220 բնակիչ։ Կարսի մարզը Թուրքիային հանձնվելուց հետո Բաշ Շորագյալի հայ բնակչությունը տեղափոխվել է Խորհրդային Հայաստան․ մի մասը բնակություն է հաստատել ներկայիս Շիրակի մարզի Երազգավորս գյուղում։