Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Շենգավիթ (մետրոյի կայարան)

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Shengavit station.jpg

«Շենգավիթ», Երևանի մետրոպոլիտենի կայարան, որը բացվել է 1986 թվականի փետրվարի 15-ին[1]։ Կայարանից կատարվում է երկճյուղ երթևեկություն դեպի «Գարեգին Նժդեհի հրապարակ» կայարան մի ուղղությամբ և դեպի «Չարբախ» կայարան` մյուս։ Կայարանը գտնվում է Երևանի Շենգավիթ համայնքում և դուրս է գալիս Թադևոսյան, Շենգավիթի 9-րդ փողոցներ։

Կառամատույց[խմբագրել | խմբագրել կոդը]

Կառամատույցի պատերը երեսպատված են մոխրագույն մարմարով։ Կառամտույցի առանցքի երկարությամբ տեղադրված են մի շարք բազմանկյուն լուսամփոփներ` յուրաքանչյուրի վրա չորս լուսարձակ։

Կայարանի հետևով անցնում են դեպի «Շենգավիթ» էլեկտրադեպո տանող գծերը, այստեղով է անցնում նաև դեպի «Չարբախ» կայարան ընթացող գնացքը։ Գծերի բաշխման հանգույցը և ճյուղավորումը (որն անմիջապես դուրս է գալիս գետնի տակից) երևում են կայարանից։ Դեպի «Չարբախ» կայարան ընթացող շարժակազմի շարժվելուց առաջ ժամանակը ցույց տվող լուսատախտակի վրա հայտնվում է համապատասխան գրություն։