Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Նռնենի

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Pommegranate tree01.JPG
Pomegranate03 edit.jpg

Նռնենի (լատ.՝ Punica granatum), նռնազգիների ընտանիքի տերևաթափ պտղատու թփերի և ոչ մեծ ծառերի ցեղ, երկարավուն կաշեկերպ տերևներով, ալ կարմիր ծաղիկներով։

Պտուղը խոշոր, գնդաձև է՝ հաստ պտղամաշկով, թաղանթավոր միջնապատերով։ Սերմերը բազմաթիվ են՝ յուրաքանչյուրը շրջապատված բաց վարդագույնից մինչև բալի գույնի հյութալի պտղամսով։ Բնի բարձրությունը մինչև 5 մ է։ Տերևները կաշեկերպ են, փայլուն, նշտարաձև կամ երկարավուն, ամբողջաեզր։ Ծաղիկները երկսեռ են, մեկական կամ փնջերով, վառ կարմիր։ Պտուղը հատապտղանման է՝ գնդաձև, հաստ պտղամաշկով, բարակ թաղանթավոր միջնապատերով։ Սերմերը բազմաթիվ են (ըստ ավանդության՝ 365 հատ)՝ պատված բաց վարդագույնից մինչև մուգ վարդագույն (քաղցր, թթվաշաքաղցր) հյութալի շերտով։

Նռնենին վայրի ձևով հանդիպում է Փոքր և Միջին Ասիայում, Անդրկովկասում, Իրանում, Աֆղանստանում։ Հնուց ի վեր տարբեր ժողովուրդներ նրա պտուղներն օգտագործել են ծիսական արարողությունների ժամանակ։

Աճում է գետափերին, գետերի չորացած հուներում, կիրճերում, խճոտ և կավոտ լանջերին, նախալեռներում, նոսրանտառներում (400-1100 մ բարձրություններում) և այլն։ Չորասեր է։ Կարող է ընտրասերման հումք լինել չորա- և ցրտադիմացկուն սորտեր ստանալու ժամանակ։


Նռան հյութը պարունակում է 8-19% շաքարներ, C վիտամին, ուստի օգտակար է ծանր հիվանդություններից ապաքինվողների համար, բուժիչ է։ Պտուղն օգտագործվում է թարմ և վերամշակված (դոշաբ, գինի, հյութ), ինչպես նաև բուժիչ նպատակներով, իսկ կեղևի եփուկը կամ թուրմը՝ որպես ճիճվամուղ միջոց։ Տերևը, արմատը և բնի կեղևը պարունակում են 25–32% աղաղանյութեր։

Ծաղկումը տևում է մայիսից-օգոստոսը, պտուղը հասունանում է սեպտեմբերի վերջին։ Նռան ծաղիկներից ստացված ներկը օգտագործում են բնական գործվածքների ներկման համար։ Տերևները, արմատը և բնի կեղևը պարունակում են մինչև 32% դաբաղանյութեր, որոնք ևս օգտագործվում են ներկերի ստացման, նուրբ կաշիների դաբաղման համար։ Պտուղն օգտագործում են թարմ և վերամշակված (դոշաբ, գինի, հյութ) վիճակում։ Պետք է հավաքել հասուն վիճակում, քանի որ պահելով չի հասունանում։ Օգտագործվում են նուրբ կաշիների աղաղման և ներկերի պատրաստման համար։ Գեղազարդիչ է։ Չորասեր է։ Կարող է ընտրասերման հումք լինել չորա- և ցրտադիմացկուն սորտեր ստանալու համար։ Հայոց մեջ նռնենին համարվել է առատության խորհրդանիշ։ Հայկական ճարտարապետական հուշարձանների պատերին, խաչքարերի վրա հաճախ կարելի է տեսնել նռան զարդաքանդակներ։