Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Նովակ Ջոկովիչ

Vikidia-ից
Jump to navigation Jump to search

Ընդհանուր տեղեկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջոկովիչը ծնվել է 1987 թվականի մայիսի 22-ին Բելգրադում, Հարավսլավիայում։ Հայրը Սրջանն է, մայրը Դիանան։ Կրտսեր եղբայրնեից

Մարկոն և Ջորջեն նույնպես պրոֆեսիոնալ թենիսիստներ են։ Ջոկովիչը ապրում է Մոնտե - Կարլոյում։ 2006 թվականից Ջոկովիչի մարզիչը դառնում է նախիկին սլովակ թենիսիստ Մարյան Վայդան։ Ռոջեր Ֆեդերերի նման Ջոկովիչը իրեն անվանում է լեզուների երկրպագու և խոսում է 4 լեզուներով. սերբերեն, անգլերեն, գերմաներեն և իտալերեն։ 2005 թվականի վերջին հանդիպում է Ելենա Ռիստիչի հետ։

Սկսել է թենիս խաղալ 14 տարեկանում։ 1993 թվականի ամռանը, 6 տարեկանում, նրան նկատել է թենիսի հարավսլավիական լեգենդ Ելենա Գենչիչը։ Տեսնելով տաղանդավոր Նովակի խաղը հայտարարեց. «Սա ամենամեծ տաղանդն է, որ ես տեսել եմ Մոնիկա Սելեշի ժամանակներից»։ Հաջորդ վեց տարիների ընթացքում Գենչիչը աշխատեց Նովակի հետ, սակայն հայտնի դարձավ, որ Ջոկովիչը պետք է երկրից հեռանա, որպեսզի աճի դեպի հեռուն։ Դրա համար նա կապնվեց Նիկոլ Պիլիչի հետ և 1999 թվականի սեպտեմբերին Ջոկովիչը գնաց Պիլիչի թենիսի ակադեմիա Գերմանիայում , որտեղ անցկացրեց 4 տարի։ 14 տարեկանում արդեն Նովակը սկսեց իր միջազգային կարիերան, հաղթելով Եվրոպայի առաջնությունը, միայնակ, զույգերով և թիմային կարգերում։

Ջոկովիչը հայտնի է նաև այլ խաղացողների հումորային նմանակումներով, որոնցից շատերը նրա ընկերներն են։ Դա առաջին անգամ 2007 թվականին ԱՄՆ-ի բաց առաջնության քառորդ եզրափակչում Կառլոս Մոյայի դեմ տարած հաղթանակից հետո էր։ Այդ ժամանակ նա ուրախացրեց հանդիսատեսին Ռաֆայել Նադալին և Մարիա Շարապովային նմամակելով։ 2009 թվականին ԱՄՆ-ի արաջնության ժամանակ չորրորդ տուրից հետո նա նմանակեց նաև Ջոն Մակինրոյին,որից հետո հաղթեց նրան։ Իր ուրախ բնավորության շնորհիվ է Ջոկովիչը ստացել «Ջոկեր» մականունը, որը իր ազգանվան և անգլերեն «Joke» բառի, որը նշանակում է կատակ միաձուլումն է։