Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Նոյ

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Aivazovsky - Descent of Noah from Ararat.jpg

Նոյ ըստ Ատվածաշնչի, Համաշխարհային ջրհեղեղից և «հին աշխարհի» կործանումից հետո «նոր մարդկության» նախահայրն է։ Նոյ անունը եբրայերեն է․ նշանակում է հանգիստ, մխիթարություն կամ, ըստ այլ մեկնությունների, նոր։ Նոյ Նահապետի օրոք երկրի վրա բազմացել էր մեղքը։ Մարդիկ հեռացել էին Աստծուց և գործում էին նրա կամքին հակառակ։

Տերը, տեսնելով, որ մարդկանց չարությունն հսկայական չափերի է հասել, և նրանք միայն չարիք են գործում, որոշում է վերացնել մեղսագործ մարդկությանը՝ շնորհ անելով միայն Նոյին։

Վերահաս ջրհեղեղից փրկվելու համար, Աստծու հրամանով, Նոյը կառուցում է եռահարկ նավ՝ տապան, և երբ սկսվում է ջրհեղեղը, նա կնոջ, երեք որդիների (Սեմ, Քամ,Հաբեթ) ու նրանց կանանց հետ մտնում է տապան՝ իր հետ վերցնելով նաև երկրի բոլոր ցամաքային կենդանի արարածներից ու թռչուններից մեկական զույգ՝ արու և էգ, իսկ մաքուր կենդանիներից երկուական զույգ՝ Աստծուն զոհ մատուցելու համար։ Երկրորդ ամսի 27-ին ժայթքում են ստորգետնյա բազում աղբյուրներ, բացվում են երկնքնի ջրվեժները, երկրի վրա 40 օր ու գիշեր անձրև է տեղում, ջուրը բարձրանում է և 150 օր ծածկում ցամաքը ոչնչացնելով մարդկանց ու անասուններին։

Երբ ջուրն սկսում է կամաց-կամաց հետ քաշվել, Նոյի տապանը հանգրվանում է Արարատ (Մասիս) լեռան վրա․ դրա համար էլ Արարատ լեռն ընկալվում է որպես մարդկության փրկության խորհրդանիշ։

Ջրհեղեղի դադարից 40 օր անց Նոյը բացում է տապանի պատուհանը՝ տեսնելու համար, թե արդյոք երկրի վրայից ջուրը քաշվել է և արձակում է մի ագռավ, որը չի վերադառնում։ Ապա արձակում է աղավնի, որը, ոտք դնելու տեղ չգտնելով, վերադառնում է տապան։ 7 օր անց նորից է արձակում աղավնուն, որն այս անգամ վեչադառնում է՝ կտցին ձիթենու շյուղ․․․․

Կյանքի 601-րդ տարուն Նոյը դուրս է գալիս տապանից Զոհասեղան պատրաստում Արարատ լեռան վրա և գոհության պատարագ- ողջակեզ մատուցում Աստծուն։ Նա օրհնում է Նոյին ու նրա որդիներին։