Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Ներսես Շնորհալի

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Nerses shnorhali illustration.jpeg

Ներսես Շնորհալին Պահլավունիների նշանավոր իշխանական տոհմից է, Գրիգոր Մագիստրոս Պահլավունու ծոռը, իշխան Ապիրատ Պահլավունու որդին։ Սովորել է Սև լեռան վանքերից մեկի դպրոցում, ապա հիմնավոր կրթություն ստացել Քեսունի Կարմիր վանքի վարդապետարանում, որն ավարտելուց հետո ձեռնադրվել է քահանա, մի քանի տարի անց՝ եպիսկոպոս։

Քաղաքական անհանգիստ մթնոլորտում, որպես օգնական ու խորհրդատու, միշտ եղել է 18 տարեկանում կաթողիկոս կարգված եղբոր՝ Գրիգոր Գ Պահլավունու կողքին։ Նրանք ծրագրել էին հայրապետական աթոռը փոխադրել Անի, այնտեղ վերականգնել հայկական իշխանությունը։ Սակայն Հայաստանի քաղաքական ծանր պայմաններում հնարավոր չի եղել իրագործել այդ ծրագիրը։ Եղբայրները 1150 թվականին Հայոց կաթողիկոսարանը Ծովքից տեղափոխել են Հռոմկլա, որտեղ էլ Շնորհալին ծավալել է հովվական-եկեղեցական, մշակութային, մատենագրական և մանկավարժական գործունեություն։

Շնորհալին ամենամեծ շարականագիրն է։ Շնորհալու ամենասիրված ու տարածված հոգևոր երգերից է «Առավոտ լուսո»-ն, որի եռատող տներն են հայոց այբուբենի հաջորդական տառերով:

Շնորհալու գրական ժառանգության մեջ առանձնահատուկ է «Ողբ Եդեսիո» պոեմը, որտեղ պատկերված են 1144 թվականին Եդեսիա հայաշատ քաղաքի գրավումն ու ավերումը։

Սբ Ներսես Շնորհալու հիշատակը Հայ եկեղեցին նշում է Խաչվերացի 5-րդ կիրակիին նախորդող շաբաթ օրը՝ «Սրբոց թարգմանչաց վարդապետաց» տոնի հետ։

Հայ եկեղեցին սահմանել է «Սուրբ Ներսես Շնորհալի» շքանշան։