Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Նեղոս

Vikidia-ից
Jump to navigation Jump to search

Նեղոսը աշխարհի ամենախոշոր գետերից է։ Այն ամբողջությամբ գտնվում է Աֆրիկայում։ Այն աշխարհի ամենաերկար գետն է (մոտավորապես 6,650 կմ կամ 4,132 մղոն)։ Այն սկսվում է հասարակածի մոտից և ավարտվում է Միջերկրական ծովում Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքի մոտ մեծ դելտայով։ Նրա անունը ծագում է հունարեն Նեյլոս, որը նշանակում է «գետահովիտ»։

նեղոսը շատ կարևոր է եղել հին եգիպտացիների համար։ Նեղոսը շատ ջուր է մատակարարում Եգիպտոսի դաշտերին․ Եգիպտոսի մեծ մասը անապատ է։ Այսինքն, Նեղոսը օազիս է։ Հույն պատմաբան Հերոդոտոսը գրել է, որ Եգիպտոսը Նեղոսի պարգևն է։

Նեղոսի ջրահավաք մակերեսը կազմում է 3,254,555 կիլոմետր քառ․, Աֆրիկայի տարածքի մոտ 10%-ը։