Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Նար֊Դոս

Vikidia-ից
Jump to navigation Jump to search


«Նար֊Դոս» անունը հայ գրող Միքայել Զաքարի Հովհաննիսյանի գրական կեղծանունն է։ Նա ծնվել է Թիֆլիսում։ Ծնողները, որ աղքատ էին ու անգրագետ, ձգտում էին, որ իրենց որդին կանոնավոր ուսում ստանա, սակայն դա շատ դժվար էր։ Նա մի քանի տարի սոովորեց արհեստագիտական դպրոցում և ապա գիտելիքների պակասը լրացրեց ինքնակրթությամբ։Շ

Գրեթե ողջ կյանքում ապրուստի հարցը հետապնդել է գրողին։ Նա չնչին աշխատավարձով պաշտոնավորվել է «Նոր դար» թերթում իբրև քարտուղար֊ սրբագրիչ։ Ծառայությունը խլում էր նրա ամբողջ ժամանակը առավոտից մինչև գիշերվա ժամը մեկ֊երկուսը անց էր կացնում գրասենյակում, ապա տպարանում։ Գրական աշխատանքի համար մնում էին միայն գիշերային ուշ ժամերը։ Իր երկերի մեծ մասը նա գրել է հենց այդ ժամերին։

Նար֊Դոսը գրական լայն ճանաչում գտավ «Աննա Սարոյան» նամականի֊վիպակով, ուր պատկերված է մի ընտանիքի կործանումը։ Այդ ընտանիքի ապրուստը հոգացող հայրը սննկանում է և մեռնում, իսկ տան անդամները չեն կարողանում պայքարել կյանքի ձախորդությունների դեմ։

Նար֊Դոսի ստեղծագործության հիմնական թեման քաղաքային աշխատավորության և հայ մտավորականության կյանքն ու աշխարհն է։

19-րդ դարի վերջին տասնամյակում իրար ետևից լույս տեսան նրա նորավեպերը, որոնց մեջ պատկերված է աղքատության ու հատամնացության մեջ ապրող մարդկանց կյանքը։ Այդ նորավեպերը հետագայում հեղինակը հրատարակեց «Մեր թաղը» ընդհանուր վերնագրով։ Արհեստավորներն ապրում էին քաղաքի խուլ ծայրամասերում։ ,Հավիտենական աղբով ծածկված ծուռտիկ֊մուռտիկ փողոցներ որոնք նեղլիկ անցքերով գնում խաչաձևում են իրար կամ դեմ առնում մի պատի կույր մուրացկանի պես։ Իրար վրա թափված, իրարու հենված տնակներ․․․ հողածածկ տափակ կտուրներ, որոնք ձմեռը տնքում են ձյունի ծանրության տակ, գարնանը ծածկվում փարթամ կանաչով և անձրևների ժամանակ կաթում, կաթում, կաթում․․․»։ Այսպես է նկարագրել Նար֊Դոսը արհեստավորների կացությունը և կարեկցանքով լցվել նրանց հանդեպ։

Իր նորավեպում գրողը քննադատում է սնահավատությունը, հարբեցողությունը, կոպտություննը տգիտությունն ու նկարագրում դրանց զոհ գնացող անձանց ողբերգությունը։ Նա դառնությամբ է գրում աղքատության մեջ տառապող հայ կնոջ ու մանկություն չունեցող երեխաների մասին «Նեղ օրերից մեկը» և «Խմբագիրը» պատմվածքներում, որոնք ունեն ինքնակենսագրական բնույթ, պատկերում է հայ մտավորականի ծանր վիճակը։

Նար դոսն առանց տատանվելու ողջունեց Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխության հաղթանակը 1930 թ գրած նրա «Վերջին մոհիկաններ» պատմվածքն ասես «Նեղ օրերից մեկը» պատմվածքի շարունակությունը լինի։ Այդտեղ արդեն ցույց է տրված թե նախահեղափոխական շրջանի գրող, ուսուցիչ ու լրագրող Պատիկյանի ինչպիսի երջանիկ կյանքով է ապրում սովետական իշխանության օրոք, և ինչ անփառունակ վախճան է ունենում Պատրիկյանի նախկին տանտեր, վաճառական Դավիթ Ֆոմիչը։

Դուք դեռ կկարդաք Նար֊Դոսի «Սպանված աղավնին» վիպակը, «Պայքար» և «Մահը» վեպերը, շատ պատմվածքներ։ Գեղեցիկ հայերենով գրված են նրա երկերը բովանդակից են և ուսանելի։

1931 թ Նար֊Դոսը արժանացավ Վրաստանի ժղովրդական գրողի կոչման։

Նար֊Դոսի անունով դպրոց և փողոց կա Երևանում։