Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Նարգես

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Jonquils02 aug 2007.jpg

Նարգեսը շքանարգիզազգիների ընտանիքի բազմամյա, սոխուկավոր խոտաբույս է։ Հայտնի է նարգեսի մոտ 60 տեսակ՝ տարածված Միջերկրածովյան երկրներում։ Նեղտերև վայրի նարգեսը հանդիպում է Անդրկարպատներում։ Հայաստանի Հանրապետությունում բնության մեջ չի հանդիպում։ Մշակվում են բազմաթիվ սորտեր՝ վառ դեղին, ապիտակ, խոշորածաղիկ և այլն, որոնք աճեցվում են պուրակներում, պարտեզներում, կիրառվում ծաղկային ձևավորումներով։

Ծաղկակիր ցողունը մերկ է, բարձրությունը՝ մինչև 35 սանտիմետր։ Տերևներն արմատամերձ են, նեղ գծաձև։ Ծաղիկները հիմնականում մեկական են, կան նաև ողկույզներով։ Պտուղը տուփիկ է։ Նարգեսի բոլոր տեսակները թունավոր են։