Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Նավեր

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
RMS Titanic 3.jpg

Նավերը հազարամյակների պատմություն ունեն։ Սկզբում մարդիկ նավարկում էին ծառաբներով ու լաստերով, ապա ծառաբնից փորված մակույկներով։ Այդպիսի մակույկներով տեղաշարժվում էին գետերում ու լճերում հատակից հրվելով ձողով կամ թիավարելով թիակներով ։Մոտավորապես 3 հզ տարի առաջ Միջերկրական ծովում երևան եկան այնպիսի նավեր, որոնք բացի թիակներից նաև առագաստներ ունեին։Այդ նավերով ծովով բեռներ էին փոխադրում, ռազմերթի դուրս գալիս։ Առագաստաթիակավոր փայտե ռազմանավերը, գալերները,երկարատև կյանք ունեցան։Մեզ հայտնի առաջին գալերները պատրաստվել էին մեր թվականությունից հազար տարի առաջ, իսկ վերջինները մասնակցում էին 18֊րդ դարի վերջի ծովամարտերին։

Նավեր կառուցում էին նաև հին և միջնադարյան Հայաստանում Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմում նկարագրված է շքեղ կառուցված, գեղեցիկ գահավորակներով ու բազմոցներով կահավորված մի նավ, որը երթևեկում էր Վանա լճում։Սևանա լճում երթևեկել են և՛ լաստանավեր, և՛ առագաստանավեր։Նավաշինությունը կամ, ինչպես հայերն անվանել են հնում,նավարարությունը զարգացած է եղել Կիլիկյան Հայաստանում, որը 11֊14֊րդ դարերում ստեղծված և գոյատևած հայկական պետություն էր Փոքր Ասիայում,Միջերկրական ծովի հյուսիս֊արևելյան ափին։

Ժամանակի ընթացքում, նավերի տեղաշարժման նպատակով, ավելի ու ավելի հաճախ սկսեցին օգտագործել քամու ուժը։Առագաստների թիվը գնալով ավելանում էր, մեծանում էին նավերի չափերը,աճում՝ բեռնատարողությունն ու արագությունը։Ամենաարագընթացները եռակայմ առագաստանավերն էին՝ կլիպերները։ Անգլիական «Քեթի Սարկ» կլիպերը համընթաց քամու ժամանակ մեկ օրում նցնում էր մոտ 400 մղոն ավելի քան 700 կմ։ ժամանակակից ամեն շոգենավ չէ, որ կարող է մեկ օրում այդքան ճանապարհ անցնել։Կլիպերները մեծ արագություն զարգացնում էին միայն համընթաց քամու ժամանակ,իսկ լավագույն առագաստանավը կարող էր ամիսներով ժոժվել տեղում։

1807 թ․ ամերիկացի Ռ․ Ֆուլտոնը նավի վրա շոգեմեքենա հարմարեցրեց։ Այդ ժամանակից սկսած նավերը դադարեցրին ենթարկվել քամու քմահաճույքներին։ Առաջին շոգենավը կոչվում էր «Քլերմոնտ»։1815 թ․ կառուցվել է ռուսական առաջին շոգենավը ՝ «Ելիզավետան» այն երթևեկում էր Պետերբուրգի (այժմ Լենինգրադ) և Կրոնտշադի միջև։

Առաջին շոգենավերն անվավոր էին։Շոգեմեքենան շարժման մեջ էր դնում թիակավոր մեկ կամ երկու անիվ, որոնցով և նավն առաջ էր շարժվում։ բայց շոգենավերում պահպանվում էին նաև առագաստները, որոնք օգտագործվում էին թիանիվների ջարդվելու։Իսկ թիանիվները , հատկապես ծովում, հաճախ էին ջարդվում 19֊րդ դարի առաջին կեսին թիանիվների փոխարեն շոգենավերում սկսեցին տեղադրել թիապտուտակներ։

20֊րդ դարի սկզբին երևան եկան ներքին այրման շարժիչներով հանդերձված նավեր՝ջերմանավեր (Ներքին այման շարժիչների մասին կարող եք կարդալ «Շարժից» Զրույցում)

Ժամանակակից ջերմանավերն օգտագործվում են մեր երկրի ժողովրդական տնտեսության մեջ ամենաբազմապիսի աշխատանքներ կատարելու համար։Ռազմածովային նավատորմի նավեը պահպանում են մեր հայրենիքի սահմանները։Օվկիանոսներում ձկնորսանավերով ոչ միայն ձուկ են որսում, այլև հենց որսավայրում վերամշակում ու սառեցնում են այն։Բեռնարկղատար նավերը ժամանակակից բեռնանավեր են։Նավն արագորեն բեռնելու կամ բեռնաթափելու համար բեռները նախապես տեղավորում են խոշոր արկղերի բեռնարկղերի մեջ, որոնցից յուրաքանչյուրը կշռում է 3֊5 տոննա։Իսկ մարդատար նավերը լողացո ամբողջ քաղաքներ են;Այստեղ կան ոչ միայն նավախցիկներ, այլև հանգստասրահներ, մարզահրապարակներ, լողավազաններ, գրադարան, կինոհամերգասրահ։Մի նավահանգստից մյուսն ավելի արագ կարելի է հասնել ստորջրյա թևեր ունեցող նավերով։Այդ թևերը նավը բարձրացնում,պահում են ջրի մակերևույթին, և դուք սլանում եք ժամում ավելի քան 100 կմ արագուրյամբ։