Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Յոհան Կեպլեր

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Յոհան Կեպլեր

Գերմանացի աստղագետ Յոհան Կեպլրը գիտության համար նոր ու կարեվոր շատ բան է հայտնագործել։ Զուր չէ, որ նրան մեծ գիտնական են համարում։ Մանուկ Յոհանը, որ թուլակազմ էր ու հիվանդոտ, պանդոկում աշխատող հորն օգնում էր սպասարկելու հաճախորդներին։ Բայց նա շատ էր ուզում սովորել, և գյուղական ուսուցիչը տղային օգնեց դպրոց ընդունվելու։ Ավելի ուշ, երբ Կեպլերն ուսանում էր համալսարանում և պատրաստվում քահանա ձեռնադրվելու, իմացավ կոպեռնիկոսի ուսմունքի մասին։ Պարզվում է, ուրեմն, որ երկիրն ու մյուս մոլորակները պտտվում են Արեգակի շուրջը։ Բայց որո՞նք են այն պատճառները, որ նրանց հարկադրում են շարժվելու։ Բնության ո՞ր օրենքներն են կառավարում այդ շարժումը։ Իր բոլոր ազատ ժամերին Կեպլերը դիտումներ էր անում, հաշվարկում էր, գրքեր գրում։ ԵՎ գրեթե յուրաքանչյուր գիրք մի հայտնագործություն էր մաթեմաթիկայի, ֆիզիկայի կամ աստղագիտության բնագավառում։ Յոհան Կեպլերը աստղադիտակ պատրաստեց, որն օգտագործում էր իր դիտումների ժամանակ։ Նա հայտնագործեց մոլորակների շարժման օրենքները։ Դրանց հիման վրա հանգեց այն հետևության, որ Արեգակի շուրջը մոլորակների շարժման պատճառը Արեգակի ձգողությունն է։ Օվկիանոսների և ծովերի մակընթացություններն ու տեղատվությունները Կեպլերը բացատրում էր Լուսնի ձգողությամբ, որը ջրի վիտխարի զանգվածների հարկադրում է տեղաշարժվել խիստ որոշակի ժամերի։ Կեպլերը մեծ ճշգրտությամբ հաշվարկեց մոլորակների դիրքը երկնքում՝ ցանկացած ժամերի համար։ Նա կազմեց Արեգակի և լուսնի խավարումների աղյուսակը և բացատրեց դրանց առաջացման պատճառները։ Երբ Լուսինը գտնվում է Արեգակի և Երկրի միջև, այն մեզանից ծածկում է Արեգակը, այսինքն՝ տեղի է ունենում Արեգակի խավարում։ Իսկ երբ Երկիրն է գտնվում Արեգակի և Լուսնի միջև, նրա ստվերն ընկնում է Լուսնի վրա, և տեղի է ունենում Լուսնի խավարում։ Կեպլերի մեծ հայտնագործությունները համաշխարհային փառքով պսակեցին նրա անունը։ Նրա մահից հետո մնացին 45 հատոր տպագրված և բազմաթիվ անտիպ գիտական աշխատություններ։ Կեպլերի հայտնագործությունները վիթխարի դեր խաղացին աստղագիտության զարգացման գործում։ Այսօր ևս դեպի Լուսին, Վեներա, Մարս արձակող հրթիռների ուղեծրերը հաշվարկելիս գիտնականներն օտագործում են մոլորակների շարժման այն, օրենքները, որը հայտնագործել է գերմանացի մեծ աստղագետը։