Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Յակուլով Գեորգի Բոգդանի

Vikidia-ից
Jump to navigation Jump to search

Յակուլով Գեորգի Բոգդանին անվանում էին «Սքանչելի Ժորժ»։ Նա, իրոք, սքանչելի էր իր արվեստով, մարդկային նկարագրով, նորը պաշտպանելու և հաստատելու ժիզաժությամբ, բոցավառ հոգով։ Սքանչելի էին թատերական ներկայացումների նրա ձևավորումները լուսեղ ու շարժուն մտքեր ու զգացմունքներեր փոթորկող և անչափ արևային ժամանակակիցների վկայությամբ, դրանք հեղաշրջում էին բեմանկարչության մեջ։ Թատրոնների դահլիճները լեփ֊լեցուն էին տաքանալու յակուովյան ներկայացումների ջերմությամբ, տեսնելու լուսավորը, կյանքը հաստատողը ․․․

Ծնվել է Թիֆլիսում, փաստաբանի ընտանիքում։ Ինը տարեկան էր, որ զրկվեց հորից 1893 թ նրանց ընտանիքը տեղափոխվեց Մոսկվա։ Ժորժն ընդունվեց Մոսկվայի գեղնկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանում, այնուհետև մասնագիտացավ ինքնակրթությամբ։

1903 թ․ տասնամյա պատատին զորակոչվում է բանակ, մասնակցում 1904֊1905 թվականների ռուս֊ճապոնական, հետո էլ 1914֊1918 թվականների առաջին համաշխարհային պատերազմներին։ Գտնվելով աշխարհագրական տարբեր վայրերում նա տեսնում էր տարբեր բնապատկերներ, Արեգակի լույսի և նրանից ծնված գույների զանազանությունը, որոնք էլ, ըստ նրա, իրենց կնիքն եմ դնում տվյալ ժողովրդի կողմից գույների ընկալման ու օգտագործման վրա։ Այսպես նրա մեջ ծնվեց «բազմաթիվ ու բազմերանգ արեգակների» գաղափարը, ըստ որի արեգակը թեև մեկն է,բայց և մեկը չէ, մի տեղ այն սպիտակ է, մեկ այլ տեղ՝ վարդագույն, մյուսում՝ դեղին։ Ու նա ստեղծեց ասես բազմագույն արեգակների լույսով հագեցած գեղանկարչական ինքնատիp գործերը` «Ձիարշավ», «Ամբոխի մարդը», «Աքաղաղներ», «Փողոց», «Մոնտե֊Կարլո» և այլն՝ դրսևորելով իր վերաբերմունքը պարապ, հղփացած, իրենց հաճույքներով տարված պորտաբույծ մարդկանց և հասարակությամբ նկատմամբ։

Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխության հենց առաջին օրերից Յակուլովը կանգնեց հեղափոխության մարտիկների մարտիկների շարքում։ Եվ 1918 թվականից էլ սկսեց ներկայացումներ ձևավորել։ Աննախադեպ էին Շեքսպիրի «Չափն ընդդեմ չափի» պիեսի, գերմանացի գրող, կոմպոզիտոր է։ հոֆմանի «Արքայադուստր Բրամբիլլա», ֆրանսիացի կոմպոզիտոր Շ․ Լեկոքի «Ժիրոֆլե֊Ժիրոֆլյա» և մի շարք այլ ստեղծագործությունների բեմադրությունների ձևավորումները։ Մեծ հաջողություն ունեցավ կոմպոզիտոր Ս Պրոկֆևի «Պողպատյա ցատկ» բալետի յակուվյան ձևավորումը Փարիզում։

Իսկ ո՞րն էր այն նորը, որ Յակուլովը մուծեց բեմանկարչության մեջ ։ Մինչ այդ սովորաբար բեմը զարդարում էին նկար֊դեկորացիաներով, որոնց առջև ծավալվում էին գործողությունները։ Հայազգի բեմանկարիչը կիրառեց ճարտարապետական դեկորներ՝ տուն, սյուն, կամուրջ, զանազան շինություններ ներկված վառ ու տաք գույներով։ Մեծ նշանակություն էր ստանում դեկորների լուսավորումը։ Յակուլովը լույսով շեշտում էր «կառույցներն» ու իրերը, ասես նկարում էր լույսով։ Նրա էսքիզներով ստեղծված բեմական հագուստները տիպական էին դարձնում ներկայացման գործող անձանց, որոշակի՝ նրանց բնավորությունը, նոր հնչեղության հաղորդում պիեսին։

Արվեստագետը կանգ չէր առնում ստեղծագործական իր որոնումներում։ Պետք էր ստեղծել Բաքվի կոմիսարների հիշատակին նվիրված մի մոնումենտ, որը կանգնեցվելու էր Բաքվում։ Յակուլովը թարմ, հրաշալի մի մտահղացումով, ճարտարապետ Վ Շչուկոյի հետ, ստեղծում է մի նախագիծ, որի համար հազար ինը հարյուր քսանհինգ թ Փարիզի համաշխարհային ցուցահանդեսում նրան շնորհվեց բարձրագույն պարգևը՝ «մրցույթից դուրս» պատվավոր դիպլոմը։

«Կյանքի և արվեստի հպարտ երազող» Յակուլովը շրջապատված էր մտերիմ բարեկամներով։ Նրանք շատ էին և՛ մեր երկրում, և՛ արտասահմանում։ Նրանք բոլորն էլ նոր արվեստ ստեղծող առաջամարտիկներ էին։ Նա նպաստել է նաև Անդրկովկասի ժողովուրդների արվեստի առաջընթացին։ Թիֆլիսում ձևավորել է մի քանի բեմադրություն, Երևանում 1926 թ մասնակցել Ժողտան նախագծի մրցույթային հանձնախմբի աշխատանքներին, Հայաստանի Առաջին պետթատրոնում ձևավորել Շեքսպիրի «Վենետիկի վաճառականը» և Շիրվանզադեի «Մորգանի խնամին» պիեսների բեմադրությունները։ Հայաստանում եղած ժամանակ նա ստեղծել էր մի շարք անվանի մարդկանց դիմանկարներ, դիլիջանյան բնանկարների շարք։ Նա պայծառ էր տեսնում իր ժողովրդի փրկված օրրանի՝ Սովետական Հայաստանի ապագան, որի նարկայի համար մինչ այդ պայքարել էր իր ուժերի նարածին չափով 1914 թ Ալ Մյասնիկյանի հետ Մոսկվայում հանդես էր եկել հանուն հայ մշակույթի պաշտպանության, հինգ նկարներով մասնակցել։ Հայ արվեստագետների միության անդրանիկ ցուցահանդեսին։ 1919 թ՝ Մոսկվայի հայ դրամատիկական ստուդիայի հիմնադրմանը, ձևավորել ստուդիայում բեմադրված Հ Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկաններ» և Գ Սունդուկյանի «Պեպո» պիեսների ներկայացումները։

Գեորգի Յակուլովը վախճանվել է Երևանում, թաղվել Մոսկվայի Նովոդևիչի գերեզմանատանը։

Մեծ արվեստագետները, որ անմնացորդ այրվեց մարդկանց համար, կարծես իր մասին է գրել հետևյալ խոսքերը «Լոկ նա, ով դեպի ժողովուրդն է տանում իր թախիծը, իր ուրախությունը, իր հրճվանք ու անսասան հավատը, նա է, որ կարող է կյանքին տիրանալ»։