Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Մոշենի

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Ripe, ripening, and green blackberries.jpg

Մոշենի վարդազգիների ընտանիքի բազմամյա խոտաբույս է կամ թուփ: Հայտնի է 600 տեսակ` տարածված Հյուսիսային Ամերիկայում և Եվրասիայում: Հայաստանի Հանրապետությունում հանդիպում է 11 տեսակ` հայկական, սպիտակավուն, եղևնուտային, ցեզիուս և այլն` տարածված Տավուշի, Լոռու, Սյունիքի մարզերում: Աճում է թփուտներում, գետերի, առունների, ջրանցքների ափերին, անտառների ու ճանապարհների եզրերին և այլն:

Մոշենու Թախտաջյանի, Զանգեզուրի և կովկասյան տեսակները բնաշխարհիկներ են և տարածված են Սյունիքի մարզում. աճում են կիրճերի լանջներին, կավոտ, քարքարոտ վայրերում և այլուր:

Ցողունը փշոտ է, բարձրությունը` 100-150 սմ: Տերևները պարզ կամ բարդ են, կոթունավոր: Ծաղկաբույսը կիսահովանոց է կամ կարճ ողկույզ, ծաղիկները` երկսեռ սպիտակ: Պտուղը սև, մուգ կարմիր հյութալի բազմակորիզ հատապտուղ է: Պարունակում է աղաղանյութեր, վիտամիններ: Օգտագործվում է թարմ և վերամշակված (մուրաբա, հյութ, կոմպոտ և այլն):