Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Մոմիկ

Vikidia-ից
Jump to navigation Jump to search

հիմնահատակ ավերվել կամ կիսակործան եղել, բազմաթիվ ճարտարապետների ու քարգործ վարպետների անուններ են անհետ կորել: Պահպանված քչերի մեջ ժողովուրդը միշտ երախտագիտությամբ է հիշել Մոմիկ անունը, նրա մասին նույնիսկ ավանդություն հյուսել: Ստեղծագործելով 13-րդ դարի վերջերից մինչև 14-րդ դարի 30-ական թվականները, հիմնականում Սյունիք նահանգի Վայոց ձոր գավառում, մանրանկարիչ, քանդակագործ և ճարտարապետ Մոմիկը մատյաններ է ծաղկել-նկարազարդել, կերտել հրաշալի խաչքարեր, կառուցել հիացմունք շարժող ճարտարապետական կոթողներ:

Քիչ տեղեկություններ են պահպանվել Մոմիկի կյանքի մասին: Ամենայն հավանականությամբ, նա ծնվել է 13-րդ դարի 60-ական թվականներին, Վայոց ձորում: Ենթադրվում է, որ սովորել է ժամանակի կրթական նշանավոր կենտրոն Գլաձորի համալսարանում (որի հիմնադրման 700-ամյակը մեծ շուքով նշվեց 1984 թ.), աշակերտել ճանաչված քանդակագործ-ճարտարապետ Սիրանեսին:

Սկզբում Մոմիկն զբաղվում էր մանրանկարչությամբ, այսինքն՝ մագաղաթե ձեռագիր մատյաններ էր ծաղկում-պատկերազարդում: Մեզ են հասել նրա ծաղկած մատյաններից չորսը, որոնցից երեքը պահվում են Երևանի Մատենադարանում: Մոմիկի ստեղծած մանրանկարներն աչքի են ընկնում ներքին հուզականությամբ, պատկերված դեմքերն արտահայտիչ են, շարժուն ու կենդանի, գույները մեղմ ու ներդաշնակ:

Շռայլ շնորհներով օժտված արվեստագետը մատյան-մագաղաթից այնուհետև անցնում է քարին, մանրանկարչի իր արվեստը շարունակում քարի վրա կենդանություն պարգևելով նրան: Մոմիկն սկսում է խաչքարեր կերտել: Նրա զարդահյուս քանդականախշ խաչքարերը հիացնում են դիտողին: Հայկական հազարավոր խաչքարերի մեջ լավագույններից է 1308 թ. նրա խաչքարը (այժմ պահվում է Էջմիածնում)՝ այնքան նրբագեղ, որ թվում է, դիմացդ ոչ թե քար է, այլ ասեղնագործ ժանյակ:

Մոմիկի անվան հետ է կապված նաև հայ միջնադարյան ճարտարապետության այնպիսի ինքնատիպ ու անզուգական կառույցների ծնունդը, ինչպիսին են Արենի (նախկինում՝ Արփա) գյուղում գտնվող, Արփա գետի ափին ընկած բլրի գագաթին կառուցված եկեղեցին և, մանավանդ, նույն շրջանի Ամաղու գյուղից քիչ հեռու, դժվարամատչելի սարավանդին բարձրացող: Նորավանքի երկհարկ դամբարան-եկեղեցին, որը եղավ Մոմիկի վերջին գործը: Այս կառույցներում էր, որ ամբողջությամբ դրսևորվեց քանդակագործ և ճարտարապետ Մոմիկի տաղանդը, նրա մտքի թռիչքը, այն նորը, որ նա բերում էր հայրենի կառուցողական արվեստին: Ենթադրվում է, որ Մոմիկն է կառուցել նաև Գորիսի շրջանում գտնվող Տաթևի վանքի սուրբ Գրիգոր և Եղեգնաձորի շրջանի Ալայազ (նախկինում՝ Եղեգիս) գյուղում գտնվող Զորաց եկեղեցիները:

Իր բազմակողմանի տաղանդի ուժով ստեղծած գանձերի շնորհիվ է, որ Մոմիկը կանգնում է միջնադարյան հայ ականավոր արվեստագետների կողքին: