Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Մոծակներ

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Aedes aegypti.jpg

Երբեմն մոծակների պնդերես տզզոցից ու խայթոցներից ուզում ես փախչել որքան կարելի է հեռու, հատկապես այն ժամանակ, երբ նրանք քաղցած են լինում։ Ճիշտ է մոծակի խայթոցն այնքան էլ ցավոտ չէ բայց վատն այն է, որ խայթելիս մաշկի մեջ անցած նրա թուքը տհաճ քոր է առաջացնում։ Իսկ եթե մալարիայի մոծակն է խայթում, նրա թքի հետ մարդու արյան մեջ կարող են թափանցել մալարիա ծանր հիվանդության հարուցիչները։

Իսկ ինչպե՞ս կարելի է իմանալ, թե որն է մալարիայի մոծակը։ Երբ սա նստում է, փորիկն ու վերջին զույգ ոտքերը որոշ անկյան տակ վեր է բարձրանում։ Իսկ այն մոծակները որոնք նստում են մի տեսակ կծկված, իջեցնելով փորիկը անվտանգ են։

Միայն էգ մոծակներն են արյուն ծծում, իսկ արուները սնվում են բույսերի հյութով։ Ցերեկը սրանք հավաքվում են փչակներում, թփերի ստվերում։ Իսկ էգերը հաճախ նստում են սենյակներին կամ գոմերի առաստաղներին ու պատերին որտեղ կարող են «որս» գտնել։

Էգ մոծակը, արյուն ծծելուց հետո թռչում հեռանում է մի մեկուսի անկյուն և այնքան մնում այնտեղ, մինչև որ լրիվ մարսում է ծծած արյունը։ Այդ ընթացքում էգ մոծակի փորիկում զարգանում են հարյուր հազարավոր ձվեր աստիճանաբար լցնելով փորիկը։ Դրանից հետո մոծակը դուրս է թռչում իր թաքստոցից և ձվադրում այնտեղ ուր ջուր կա։ Մոծակների թրթուրներն ապրում են ջրում, ջրափոսերում, լճակներում, նույնիսկ կոշիկի կամ սմբակի ջրով լի հետքերի մեջ։ Թրթուրը վեր է ածվում հարսնայակի, որը նույնպես ապրում է ջրում։ Հարսնյակից դուրս է գալիս հասուն մոծակը։ Քիչ անց նա արդեն թռչում է։

Պարզ հետաքրքրասիրությունից չէ, որ մարդիկ ուսումնասիրել են մոծակի կենսակերպը։ Ստույգ իմանալով, որ մալարիան մոծակներն են տարածում, մարդիկ պատերազմ հայտարարեցին նրանց։ Սկսեցին չորացնել ճահիճները, բազմացնել մոծակի թրթուրներն ուտող ձկներ, կիրառել թրթուրները ոչնչացնող զանազան նյութեր։

Անտառում, հատկապես ճահճոտ վայրերում մոծակներից պաշտպանվելու համար անհրաժեշտ է կրել մոծակապաշտպան ցանց, գիշերը քնել թանձիֆե կամ շղարշե վարագույրի տակ, մարմնի բաց մասերը շփել միջատներին վանող հատուկ քսուքներով կամլուծույթներ։