Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Մոլեկուլ

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
մոլեկուլ

Աշխարհում ամեն ինչ կազմված է մանրագույն մասնիկներից՝ ատոմներից, ավելի ճիշտ՝ ոչ թե ատոմներից, այլ ատոմն երից, այլ ատոմների խմբերից։ Ատոմներից այդպիսի խմբերը կոչվում են մոլեկուլներ։ Բնության մեջ ատոմը նույնն է, ինչ շինանյութը շինարարության համար։ Մի քանի տեսակի շինանյութերից՝ քարից, աղյուսից, տախտակից, գերանից, կառուցում են հարյուրավոր տարբեր տներ։ Իսկ մոտավորապես 90 տեսակի ատոմներից մարդն ու բնությունը ստեղծել են հարյուր հազարավուր տարբեր նյութեր։Յուրաքանչյուր նյութում ատոմները միանում են տարբեր խմբերով,գոյացնում տարբեր մոլեկուլներ։

Յուրաքանչյուր նյութ ունի իր մոլեկուլները։ Որոշ մոլեկուլներ շատ պարզ են։ Օրինակ՝ թթվածնի մոլեկուլը կազմված է թթվածնի երկու ատոմից։ Սրանք պարզ նյութեր են։

Բայց եթե իրար խառնենք որոշակի քանակությամբ ջրածին ու թթվածին և այդ խառնուրդ այրենք, ջրածնի և մոլեկուլներն սկզբում կտրոհվեն ատոմների ,հետո կմիանան միմյանց՝գոյացնելով ջրի մոլեկուլներ։Ջուրն արդեն բարդ նյութ է։ Նրա մոլեկուլը կազմված է ջրածնի երկու և թթվածնի մեկ ատոմներից։

Հատկապես հետաքրքիր հատկություններ ունեն ածխածնի և ջրածնի ատոմներից կազմված մոլեկուլները։ Դրանք շատ֊շատ են, այժ հաշվվում են մոտ 3 մլն, իսկ գիտնականներն անընդհատ հայտնագործում և արհեստական ճանապարհով ստանում են նորանոր մոլեկուլներ։

Ի՞նչն է պատծառը, որ ընդամենը երկու տեսակի ատոմներ գոյացնում են այդքան բազմազան ու բազմաթիվ նյութեր, հետևաբար նաև մոլեկուլներ։ Առաջին պատճառն այն է, որ այդպիսի մոլեկուլները կարող են կազմված լինել ածխածնի և ջրածնի տարբեր քանակի ատոմներից։

Եթե ջրածնի չորս ատոմ միանման ածխածնի ատոմի հետ, կստացվի մեթան գազը, որն այրվում է գազոջախներում։ Ածխածնի և ջրածնի վեցական ատոմները գոյացնում են բենզոլ հեղուկ նյութի մեկ մոլեկուլ։ Բայց կարևոր է ոչ միայն մոլեկուլի պարունակած ատոմների թիվը, այլև նրանց դասավորությունը։

Այսպես, վերցնենք երկու տարբեր նյութեր՝ բուտանը և իզոբուտանը։ Նրանց մոլեկուլներ,միմյանց հետ թույլ են կապված,նրանցից կազմված նյութերը կլինեն գազանման, օրինակ, ջրի գոլորշին։Սրա մեջ մոլեուլները շարժվում են արագ ու ազատ միայն պատահաբար բախվելով իրար։Եթե գոլորշին սառեցնենք, ջրի մոլեկուլները կսկսեն ավելի դանդաղ շարժվել, կմիակերպվի հեղուկի։Հեղուկի մեջ արդեն մոլեկուլներն անհամեմատ ավելի սերտ են կապվեծ միմյանց, բայց դեռևս բավականին ազատ են շարժվում։ Եթե ջերմաստիճանն իջեցնենք մինչև 0 աստիճանը, ջուրը կսառչի, և կգոյանա բյուրեղային պինդ նյութ սառույցը, որի մեջ ջրի մոլեկուլները միայն տատանվում են՝ գրեթե չտեղաշարժվելով։

Մոլեկուլները կարող են բազմաթիվ փոխակերպումների ենթարկել։ Այդ փոխակերպումները կոչվում են քիմիական ռեակցիաներ։ Սրանց օգնությամբ կարելի է ստանալ նորանոր նյութեր։