Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Մոլդավիա

Vikidia-ից
Jump to navigation Jump to search


Մոլդավիան համեմատաբար փոքր տարածք ունի, սակայն բնությունը նրան շռայլորեն պարգևել է ջերմություն, արև ու արգավանդ հողեր։

Այստեղ հոսում են Դնեստր ու Պրուտ գեղեցիկ ջրառատ գետերը։ Ընդարձակ հարթավայրերում ցորենի, եգիպտացորենի, արևածաղկի, շաքարի ճակնդեղի դաշտերին հաջորդում են բանջարանոցները ուր հասունանում են լոլիկըկը, ձմերուկը, սեխը, սմբուկը։ Հապա Մոլդավիայի այգինե՜րը։ Տեսե՞լ եք, արդյոք, 30 կմ ձգվող այգի։ Այդպիսի մի այգի է տարածվում Տիրասպոլ քաղաքի ու Պերվոմայսկի գյուղի միջև և պատկանում է մի քանի կոլնտեսության։ Մոլդավիայի շռայլ արևի տակ հասունանում է նաև համեղ խաղող։

Մոլդավիան համամիութեական «սեղանին» մատուցում է մեծ քանակությամբ խաղող, մրգեր, բանջարեղեն, շաքար ։

Հանրապետության գործարանները թողարկում են պտղատու և խաղողի այգիները մշակող տրակտորներ, գյուղատնտեսական այլ մեքենաներ, էլեկտրաշարժիչներ, չափիչ սարքեր, սառնարաններ, լվացքի մեքենաներ և ուրիշ շատ ապրանքներ։ Գործում են բազմաթիվ կոմբինատներ, որտեղ պատրաստում են մրգի և բանջարեղենի պահածոներ, ձեթ, յուղ, շաքար։

Հանրապետության էլեկտրակայանները հիմնականում ջերմային են։ Դրանցից ամենամեծը Մոլդովական ՊՇԷԿ֊ն է։ Իսկ Դնեստրինի վրա կառուցված են Դուբոսարիի հիդրոէլեկտրակայանը և մեծ ջրամբար։ Ջրամբարի ջուրը հոսում է նաև դեպի կոլտնտեսային դաշտեր։ Քանի որ այստեղ տեղումներ քիչ են լինում, ոռոգման նպատակով օգտագործվում են նաև գետերի, լճկների, արտեզյան ջրհորների ջրերը։

Մոլդովիայի մայրաքաղաք Քիշնևը կանաչապատ, ուղիղ փողոցներով, գեղեցիկ քաղաք է։ Նրա գրեթե բոլոր, զարդարուն ու սպիտակ տները կառուցվել են պատերազմից հետո։

Հանրապետությունում մոլդավացիների հետ կողք կողքի, համերաշխ ու երջանիկ ապրում են ռուսներ, ուկրաինացիներ, գագաուգներ, բուլղարներ, հայեր գնչուներ և այլ ազգությունների ներկայացուցիչներ։ Իսկ կար ժամանակ, որ Մոլդովիան անվանում էին «բոլոր դժբախտությունների ճանապարհին ընկած երկիր»։

Մոլդովիայի ժողովրդին նոր կյանք պարգևեց Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությունը։ Բայց Սովոտական Մոլդովիայի մի մասը Բեսարաբիան, զավթել էին ռումինական բոհարները։ 1940 թ․ Բեսրաբիան դարձավ սովետական, մոլդովական ժողովուրդը վերամիավորվեց իր հողում, և միութենական ներ հանրապետությունը Մոլդովական ՍՍՀ֊ը, մտավ սովետական սոցիալիստական հանրապետությունների ընտանիքը։

1941 թ, Հայրենական մեծ պատերազմի հենց սկզբից, Մոլդովիան ընկավ ֆաշիստական լծի տակ։ Ֆաշիստական օկուպատներն իրենցից հետո այստեղ միայն ավերակներ ու մոխիր թողեցին։ Սովետական ողջ ժողովրդի օգնությամբ հանրապետությունը բուժեց իր վերքերը։ Նորից կանաչեցին դաշտերը, աշխատել սկսեցին վերականգնված և նոր կառուցված գործարանները, ֆաբրիկաները, էլեկտրակայանները, հիմնվեցին նոր քաղաքներ ու բանավաններ

Տարեցտարի, հնգամյակից հնգամյակ ավելի է հարստանում ու գեղեցկանում մոլդովական հողը։ Դրա համար էլ հիմա այդպես ուրախ են հնչում մոլդովական ժողովրդական երգերը, դոնյաները