Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Մկաններ

Vikidia-ից
Jump to navigation Jump to search


Մեր բոլոր շարժումները կատարում են մարմնի հատուկ օրգանները, մկանները։ Մարդու մարմնում դրանց թիվը հասնում է մոտ 500֊ի, որոնցից ամեն մեկն իր խնդիրն ունի։

Մկաններն ունեն կծկվելու և նորից թուլանալու առանձնահատկություն։ Գլխուղեղից նյարդերով հատուկ հրաման ստանալով մկանը կարճանում է, իսկ հետե ընդունում իր նախկին չափը։ Առհասարակ մկանն իր ծայրերով ամրացած է կմախքի ու տարբեր ոսկորների։ Այդ պատճառով էլ, երբ մկանները կծկվում են, համապատասխան ոսկորների դիրքը փոխվում է , տեղի է ունենում շարժում։ Այսպես, օրինակ, մկանների օգնությամբ ծալվում կամ բացվում է ոտքը, ձեռքը, մատը։ Միայն մեկ քայլ անելու համար հարկավոր է երկու տասնյակից ոչ պակաս մկանների աշխատանք։ Սովորաբար, եթե մի մկանախումբը կծկվում է, մյուսը պետք է թուլանա։ Այսպես, երբ կծկվում են գլուխը դեպի ձախ թեքող մկանները, ապա գլուխը դեպի աջ թեքող մկանները պետք է թուլանան։ Այս ամենը կատարվում է որոշակի կարգով։ Բարեբախտաբար, օրգանիզմն այնպես է կառուցված, որ մեր բոլոր սովորական շարժումները կատարում ենք առանց մտածելու, ինքնաբարեբար։

Մարդը կարող է իր մեջ զարգացնել շատ ավելի բարդ շարժումներն ինքնաբարեբար, ավտոմատորեն կատարելու ունակություն։

Երբ դաշնակահարը երաժշտական բարդ ստեղծագործություն է նվագում, և նրա մատները մեկ րոպեում հարվածում են ստեղներին հարվածում են 120 անգամ, նա չի էլ մտածում, թե հերթական ստեղներին, որ մատով հարվածի։ Համբերությամբ, սկզբում դնդաղ, հետո ավելի ու ավելի արագ վարժություններով նա իր մատների մկանները վարժեցրել է գործել ավտոմատորեն։ Նույնպես ավտոմատորեն, առանց մտածելու, արգելակը ոտքով սեմում է վարորդը, երբ ավտոմեքենայի առջև խոչընդոտ է հայտնվում։ Իրենց մկանները հրաշալի կառավարվում են կրկեսի և բալետի արտիստները, մարզիկները։

Երեխաներ, ֆիզկուլտուրայով և սպորտով զբաղվելու դեպքում դուք կդառնաք ճարպիկ, ուժեղ և տոկոսն։