Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Մխիթար Հերացի

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Մխիթար Հերացու կիսանդրի.jpg

Մխիթար Հերացին ծնվել է հայկական վաղեմի Պարսկահայք նահանգի Հեր (այժմ՝ Խոյ Իրանում) քաղաքում, այստեղից էլ ստացել է Հերացի անունը։ Մանկությունից նրան հետաքրքրել է բնությունը, մարդն իր կյանքով, տառապանքներով ու խնդություններով։ Պատանեկան տարիքում նա տեղափոխվում ու հաստատվում է Կիլիկյան Հայաստանում, որը 11-րդ դարում Միջերկրական ծովի հյուսիս-արևելյան եզերքին ստեղծված հայկական պետություն էր։ Այստեղ էլ Մխիթարն ստանում է իր մասնագիտական կրթությունը, ապա ծավալում բժշկի ու գիտնականի իր գործունեությունը։

Մխիթար Հերացին հայ բժշկագիտության ամենաականավոր դեմքերից է, միջնադարյան հայ բժկության հիմնադիրը։ Նրա գիտական, բժշկական գործունեությունը և համբավը այնքան է տարածված եղել, որ ժամանակակիցները նրան մեծարել են «Մեծն Մխիթար», «իմաստուն բժիշկ», «մեծ բժշկապետ» տիտղոսներով։

Մխիթար Հերացու հիմնական բժշկական երկը կոչվում է «Ջերմանց մխիթարություն», որը գրվել է մոտավորապես 1184 թվականին և, բարեբախտաբար, պահպանվել ու ձեռագիր վիճակում հասել է մեզ։ Գիրքը կարևոր տեղեկություններ է պարունակում այսպես կոչված ջերմային կամ տենդային հիվանդությունների ախտորոշման ու բուժման վերաբերյալ։

Մխիթար Հերացու անունով է կոչվում Երևանի պետական բժխկական համալսարանը։