Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Միքելանջելո Բուոնարոտի

Vikidia-ից
Jump to navigation Jump to search

Միքելանջլոն վերածննդի դարաշրջանիիտալացի մեծ քանդակագործ է, գեղանկարիչ, ,ճրտաճապետ և բանաստեղծ։

Միքելանջելոյի մանկությունն անցել է Ֆլորենցիայում։ Արվեստագետի նրա տաղանդը վաղ դրսեվորվեց, և նա հակառակ հոր կամքի որոշեց նվիրել արվեստին։13 տարեկանում էր երբ դարձավ նկարչի աշակերտ, իսկ 25 տարին դեռ չբոլորած հոյակապ շատ քանդակների հեղինակ էր։

Միքելանջելո Բուոնարոտի

Արդեն 26 տարեկան էր, որ ձեռնարկեց անհավատալի դժվար մի աշխատանք։ Մի քանդակագործ ավելի քան 5մ բարձրությամբ մարմարե բեկորից սկսել էր արձան քանդակել, բայց փչացրել էէ մարմարն ու այդպեսել թողել։ Լավագույն վարպետներն անգամ հրաժարվում էին այդ խեղդած մարմարից քանդակ ստեղծել։ Միքելանջելոն հանձն առավ այդ գործը։ Երեք տարի անց քանդակը պատրաստ էր։Դա պատանի դավիթն էր Հինավուրց առասպելը պատմում է,որ մենամարտում Դավիթը հաղթում է իր ժողովուրդի թշնաամուն հսկա Գաղիաթին։ Քանդակագործն իր հերոսին պատկերել է մարտի պատրաստվելու պահին, լայն բացված աչքերով նայում է նա հսկային՝ ձախ ձեռքում սեղմելով պարսատիկը։ Միքելանձելոն նաև հանճարեղ գեղանկարիչ էր։ Մի անգամ նրան պատվիրեցին որմնանկարել Հռոմի եկեղեցիներից մեկի՝ Սիքստինյան կապելլայի առաստաղը Ապագա որմնանկարը պետք է ունենար ավելի քան 600 քառ․ մ չափեր անասելի դժվար պայմաններում, բարձր փայտամածին մեջքնիվար պառկած նկարիչը պատկերներ էր ստեղծում աշխարհի արարման մասին։ Աստվածաշնչի առասպելի թեմաներով։ Որմնանկարի ամենավառ կերպարներից մեկը առասպելական առաջին մարդն է՝ Ադամը , իր առնական ու գեղեցիկ կերպարանքով։

Միքելանջելոն այդ որմնանկարի վրա աշխատեց չորս տարի Նա օգանականներ չուներ։ Տևական, անչափ մեծ լարվածությունից ցավում էր նկարչի ողջ մարմինը գերհոգնածությունից աչքերը գրեթե չէին տեսնում։Շատ տարիներ անց նույն Սիքստինյան կապելլայում նկարիչն ստեղծեց «Ահեղ դատաստանը» ներկայացնող որմնանկարը։ Եկեղեցականների մտահղացմամբ, վիթխարի որմնանկարը պետք է պատկերեր մարդու թուլությունը, նրա հնազանդությունն աստվածային կամքին։ Բայց Միքելանջելոն այդ որմնանկարը ևս տոգորեց անհնազանդության ոգով, փառաբանեց մարդու գեղեցկությունն ու ուժը։