Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Մինին և Պոժարսկի

Vikidia-ից
Jump to navigation Jump to search

1611 թ էր Ծանր ժամանակներ էին Ռուսաստանի համար Մոսկվայում, ինչպես իրենց տանը, տնօրինություն էին անում լեհ զավթիչները։ Թշնամու ջոկատները վխտում էին քաղաքներում ու գյուղերում, կողոպտում ու սպանում մարդկանց։ Շատ բոյարներ պատրաստվել էին անցնելու լեհ արքայազն Վլադիսլավի կողմը Շվեդները, որոնց լեհերի դեմ օգնության էր կանչել ռուսական ցար Վասիլի Շույսկին, տնօրինում էին երկրի հյուսիսում։ Թվում էր, Ռուսաստանն արդեն կորցրել է իր անկախությունը, իսկ ռուս ժողովրդին օտարի լուծն է սպառում։

Նման կացության հետ չէր կարող հաշտվել ռուս ժողովուրդը։ Պարտիզանական ջոկատները մեծ կորուստ էին պատճառում զավթիչներին։ Բայց պարտիզանների անջատ- անջատ ելույթները թշնամին հեշտությամբ էր ճնշում։ Ահրաժեշտ էին այնպիսի մարդիկ, որոնք կարողանային համախմբել բոլորին, ովքերատում էին թշնամուն և ուզում էին մարտնչել նրա դեմ։ Եվ այդպիսի մարդիկ գտնվեցին։

1611 թ աշնանը մեծ և հարուստ Նիժնի Նովգորոդ (այժմ՝ Գորկի) քաղաքի առևտրական հրապարակում հանդես եկավ քաղաքացիների ավագ Կուզմա Մինինը՝ կոչ անելով նրանց ոչինչ չխնայել հայրենիքի փրկության համար։ Նա առաջարկեց ստեղծել ժողովրդական աշխարհազոր, միավորվել և թշնամուն վտարել Մոսկվայից։ Զորքի համար զենք ու զրահ, ձիեր գնելու, աշխարհազորայիններին կերակրելու համար յուրաքանչյուրը պետք է տար իր ունեցվածքի մեկ երրորդը Մինինը, որ հարուստ մարդ չէր, առաջին օրինակը տվեց։

Ոչ Մինինը, ոչ էլ մյուսները մարտական փորձ չունեին։ Նրանք փորձված վոյեվոդա, իշխան Դմիտրի Միխայլովիչ Պոժարսկուն խնդրեցին գլխավորել աշխարհազորը։ Դեռևս 1611 թ մարտին, երբ մոսկվացիները զենքը ձեռքին ոտքի ընդդեմ զավթիչների, Պոժարսկին ապստամբության առաջնորդերից էր։ Այն ժամանակ նա վիրավորվել էր և ստիպված թողել մարտի դաշտը։ Այժմ Մինինի հրավերով Պոժարսկին եկավ Նիժնի Նովգորոդ և գլխավորեց աշխարհազորը։ Աշխարհազորայինները բռնեցին Մոսկվայի ճանապարհը։ Նրանց շարքերն անվերջ համալրվում էին նորանոր մարտիկներով։ 1612 թ աշխարհազորայինները մոտեցան Մոսկվային։ Սկսվեց լեհական կայազորի պաշարումը։ Երեք օր շարունակվեց մարտը, որի ելքը վճռեց Մինինը մի քանի հարյուր հեծյալներով նա հանկարծակի ներխուժեց լեհերին օգնության հասած օժանդակ ուժերի թիկունքը և ջախջախեց նրանց։ Լեհերը անձնատուր եղան, Մինինի և Պոժարսկու աշխարհազորը մտավ Կրեմլ։ Շուտով զավթիչները վտարվեցին ռուսական հողից։

1818 թ Մոսկվայում, Կարմիր հրապարակում, ռուսական հողի պաշտպաններ Կուզմա Մինինի և Դմիտրի Պոժարսկու պատվին հուշարձան կանգնեցվեց,որի հեղինակն է քանդակագործ Ի Պ Մարտոսը։ Հուշարձանի պատվանդանն մակագրված է «Քաղաքացի Մինինին և իշխան Պոժարսկուն երախտապարտ Ռուսաստանից»։