Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Միհրան Ծառուկյան

Vikidia-ից
Jump to navigation Jump to search

Միհրան Ծառուկյան, հայ փոփ երգիչ, հեռուստադերասան, «Հայ սուպերսթար» նախագծի եզրափակիչի մասնակից (2006 թ.)։ Ծնվել է սեպտեմբերի 22-ին, 1987 թվականին։

1994-2004 թվականներին Ծառուկյանը սովորել է Երևանի թիվ 120 դպրոցում։ 1996-2001 թվականներին սովորել է Սպայի տան երգի ստուդիայում։ 1996-2004 թվականներին հանդես է եկել «Ստիլ» պարային ակումբում։

2004-2008 թվականներին սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ջազ-վոկալ բաժնում։ 2008-2010 թվականներին ծառայել է Հայաստանի Հանրապետության Պաշտպանության Նախարարության Սպայի տան երգի էստրադային համույթում։

2009 թվականին նկարահանել է առաջին տեսահոլովակը։ Նկարահանվել է «Դժվար ապրուստ» և «Ֆուլ Հաուս» հեռուստասերիալներում։