Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Միկոյան Անաստաս

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Анастас Иванович Микоян 3x4.jpg

Անաստաս Միկոյանը ծնվել է 1895 թ․ Լոռիում, Սանահին գյուղում։ Գյուղական դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Թիֆլիսի հոգևոր ճեմարանը։ 1916-ին ընդունվել է Էջմիածնի հոգևոր ճեմարանը, իսկ հաջորդ տարվանից սկսել է կուսակցական աշխատանքը Թիֆլիսում և Բաքվում։ 1915 թ․ ընդունվում է կոմունիստական կուսակցության մեջ և ձեռնամուխ լինում եռանդուն հեղափոխական աշխատանքի։ Հետագայում ընտրվում է կուսակցության Թիֆլիսի կոմիտեի կազմում։

Անաստաս Միկոյանի անվան հետ է կապված ԽՍՀՄ սննդի արդյունաբերության ծավալումը։ Միկոյանի շնորհիվ ԽՍՀՄ-ում սկսվեց պաղպաղակների արտադրությունը։ Մինչև իր պաշտոնավարման վերջը Անաստաս Միկոյանն անձնական հսկողության տակ էր պահում պաղպաղակի որակը։ Նրա անունով է կոչվում Մոսկվայի միս կոմբինատը։