Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Մեսին մրցաշրջան 2016/17

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Messi

ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրի՝ շոտլանդական «Սելթիկի» (6:0) դեմ խաղում նա խփեց երեք գոլ ձևակերպելով հեթ-տրիկ, և դարձավ մրցաշարի պատմության մեջ առաջին ֆուտբոլիստը, ով 6 հեթ-տրիկի հեղինակ է դարձել: Սակայն, երրորդ տուրի խաղում արգենտինացին կրկին խփեց երեք գոլ (անգլիական «Մանչեսթեր Սիթին») և բարելավեց իր ռեկորդը: Հինգերորդ տուրի «Սելթիկի» դեմ մրցավեճում Մեսսին խփեց երկու գոլ, դառնալով դուբլի հեղինակ (2: 0), և դարձավ առաջին խաղացողը պատմության մեջ որ հասել է միջազգային խաղերում ակումբային մակարդակում խփած 100 գոլ ցուցանիշին (Չեմպիոնների լիգայում - 92 գոլի հեղինակ, Եվրոպայի սուպեր գավաթում - 3 գոլ, Ֆուտբոլի աշխարհի ակումբային առաջնությունում - 5 գոլ):

Ապրիլի 23-ին, Իսպանիայի առաջնության 33-րդ տուրի «Ռեալ Մադրիդի» դեմ խաղում Մեսսին երկու գնդակ խփեց հանդիպման 33 և 93 րոպեներին (2: 3) դառնալով հաղթական գոլի հեղինակ: Հաղթական գոլ խփելով Մեսսին դարձավ «Բարսելոնայի» 500 պաշտոնական խաղերի մասնակից: Բացի այդ, հարձակվողը դարձավ «կլասիկոյի» պատմության ամենաշատ գոլն խփած ֆուտբոլիստը (16 գոլ):