Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Մեծ եղեռնի հուշարձան

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Ծիծեռնակաբերդ․ հոկտեմբեր 2010.JPG

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրը գտնվում է Երևանում՝ Ծիծեռնակաբերդի բարձունքին․ ներառում է Մեծ եղեռնի զոհերի հուշարձանը և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը։

Հուշարձանի հորինվածքի միջուկը 12 մույթերի համախումբն է շրջանաձև տարածքի շուրջը՝ հարթակի կենտրոնական մասում, որի ընդհանուր մակարդակից 2մ ցածր ներքին բրգաձև ծավալն է՝ կենտրոնում անշեջ կրակով, որը ցեղասպանության զոհերի հիշատակի հավերժության և անմահության խորհրդանիշն է։

Ուղղանկյուն հարթակի հարավային կողմում 40 մ բարձրությամբ սլաքաձև կոթողն է, որը խորհրդանշում է հայ ժողովրդի վերելքը, նրա միասնության և ընդհանրության գաղափարը։

Հարթակ տանող անցուղուն զուգահեռ կառուցված է 100 մ երկարությամբ Հուշապատը, որին փորագրված են [Արևմտյան [Հայաստան]]ի՝ ցեղասպանությունից առավել տուժած 52 բնակավայրերի անունները՝ Կոստանդնուպոլսից մինչև Դեյր էզ Զոր։

1996 թվականից Հուշապատի վերջնամասում՝ պատի հակառակ կողմում, ամփոփված են Հայոց ցեղասպանության դեմ բողոքի ձայն բարձրացրած հասարակական-քաղաքական գործիչների և մտավորականների շիրիմներից բերված հողով սափորները։

Հուշարձանն օրգանապես կապված է տեղանքին՝ իր ծավալատարածական ընդհանուր կուռ հորինվածքով, զուսպ ու խստաշունչ ձևերով, ուրվանկարով, գույնով ու մասշտաբով։ Այն արդի հայ ճարտարապետության նվաճումներից է։