Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Մեխանիկ

Vikidia-ից
Jump to navigation Jump to search

Ուշ երեկո է։ Վերջին հերթափոխը վաղուց հեռացել է գործարանից, բայց արտադրամասերում դեռ շարունակվում է կյանքը։ Մի հաստոցից մյուսն են անցնում ինչ-որ մարդիկ, որոնք ստուգում են բոլոր մեխանիզմները, յուղում դրանք, փոխում մաշված դետալները։ Առավոտյան, երբ առաջին հերթափոխի բանվորներն արտադրամաս մտնեն, բոլոր հաստոցները, հոսքային ավտոմատ գծերը պատրաստ կլինեն աշխատանքի։ Դաշտում խափանվել է կոմբայնը։ Կոմբայնավարն օգնություն է կանչում մասնագետի, որը պետք է գտնի անսարքությունն ու վերացնի այն։ Ովքե՜ր են այդ մարդիկ, որոնք այդքան լավ գիտեն բազմապիսի մեքենաների կառուցվածքը։ Դրանք մեխաիկներն են։

«Մեխանիկ» և «մեխանիզմ» բառերն առաջացել են հունարեն «մեխանե» (գործիք,հարմարանք, մեքենա) բառից։ Մեխանիկները նախագծում, ստեղծում, սպասարկում և ուսումնաիրում են մեքենաներ ու մեխանիզմներ։ Առաջին մեխանիկներից մեկը, որի անունը հասել է մեզ, հույն մեծ գիտնական Արքիմեդն էր։

Բազմաթիվ տաղանդավոր մեխանիկներ են ապրել ու գործոլ 17֊18֊րդ դարերում։ Այդ ժամանակաշրջանում ստեղծվել են շատ բարդ ու հետաքրքիր մեխանիզմոներ, օրինակ, բազմապիսի ժամացույցները՝ սկսաժ աշտարակային հսկա ժամացույցներից մինչև գրպանի փոքրիկ ժամացույցները։ Դրանցից շատերին կից կային մեխանիկական խաղալիքներ ամեն ժամը մեկ բացվում էր ժամացույցի կափարիչը, և զուգված֊զարդարված տեխնիկները երաժշտության ևնվագակցությամբ մնջախաղ ամբողջական տեսարաններ էին ցուցադրում 18֊րդ դարի ռուս տաղանդավոր մեխանիկներից էր Ի Պ Կուլիբինը։ Ընդ որում այդ ժամանակների մեխանիկներն իրենք էին մեքենաները հորինում, նախագծում, իսկ երբեմն էլ պատրաստում։

Ժամանակի ընթացքում երևան եկան այնքան բազմազան մեքենաներ ու մեխանիզմներ, դրանց կառուցվածքն այնքան բարդացավ, որ մեկ մարդու ուժերից վեր էր դրանք նախագծելը, պատրաստելն ու սպասարկելը։ Այժմ բոլոր այդ պարտականությունները կատարում են տարբեր մարդիկ, սակայն նրանք բոլորն էլ մեխանիկներ են։

Այսօր մեխանիկ են անվանում նաև այն մարդկանց, ովքեր նորոքում, յուղում, ստուգում և կարգավորում են մեքենաները։ Մեխանիկ, ավելի ճիշտ՝ ինժեներ֊մեխանիկ են անվանում և նրանց, ովքեր մեքենաներ ու մեխանիզմեր են նախագծում։

Մեղանիկ են անվանում նաև այն գիտնականներին, ովքեր ուսումնասիրում են մեքենաներն ու մեխանիզմեները, դրանց շարժման օրենքները ջրում, ցամաքում, օդում և Տիեզերքում։ Իսկ այն գիտությունը, որի բնագավառում նրանք աշխատում են,կոչվում է մեխանիկա։ Մեխանիկայի հիմնադիրն է անգլիացի գիտնական Ի Նյուտոնը։