Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Մեխանիզատոր

Vikidia-ից
Jump to navigation Jump to search

Վաղուց է, որ մեզ մոտ հողը եզներով կամ ձիերով չեն վարում։ Չէ որ մեկ ձին մեկ ձիաուժ է։ Ձին կարող էր քաշել միայն մեկ խոփանի գութն։

Այժմ գարնանը արևից ջերմացած դաշտերն է դուրս գալիս մետաղե մի հսկա, «պողպատե ձին»՝ տրակտորը։ Նրա հզորությունը 30֊40 ձիաուժ է։ Այն իրետևից քաշում է 4 կամ 5 խոփանի գութան և մի անցումով վարում մոտ մեկ ուկես մետր լայնությոմբ հողաշերտ։ Իսկ գութանին կցում են տափաններ, որոնք անմիջապես փխրեցնում են կոշտուկները, այլապես հողը շուտ կչորանա։

Գալիս է ցանքի ժամանակը, և նորից տրակտորն իր ետևից քաշում է երեք կամ հինգ շարքացան, որոնցից յուրաքանչյուրը ցանում է ավելի քան երեքուկես մետր լայնությամբ մի հողաշերտ: Հետո էլ պետք է ցանքսը խնամել` ոչնչացնել մոլախոտերը, փխրեցնել հողը։ Եվ նորից դաշտ է դուրս գալիս տրակտորը, այս անգամ՝ կուլտիվատորներով հողը փխրեցնող ու պարարտացնող, մոլախոտերը ոչնչացնող սարքերով։ Խոտը հնջում, հավաքում ու դեզերով կիտում են դարձյալ մեքենաները։

Հացահատիկն արդեն հասունացել է։ Արտով մեկ իրար ետևից շարժվում են կոմբայնները՝ արտերի նավերը։ Կոմբայնը հնձում է հասկերը, կալսում, և մաքուր հացահատիկը լցվում է կոմբայնի կողքով շարժվող մեքենայի թափքի մեջ։

Այժմ դաշտային գրեթե բոլոր աշխատանքները կատարում են մեքենաները։ Այդ մեքենաները կառավարում է մեխանիզատորը։ Նա լավ գիտե մեքենաների, նրանց շարժիչների կառուցվածքը, գիտե, թե հստակ ու անխափան աշխատանքի համար ինչպես պետք է դրանք կարգի բերել։ Ցանքի կամ բերքահավաքի թեժ օրերին մեքենանաերը պարապուրդ չպետք է տան։ Մեխանիզատորից է կախված բրիգադների և կոլտնտեսության բոլոր մեքենաների աշխատանքը։ Իսկ մեքենաների հստակ, ներդաշնակ աշխատանքից կախված է դաշտային բոլոր աշխատանքների կատարումը ժամանակին, հետևաբար նաև լավ բերքը։

Ահա թե ինչու այժմ մեխանիզատորի մասնագիտությունն ամենակարևորն է գյուղատնտեսության մեջ։